Thursday, October 14, 2010

Միդթերմից առաջ

Քունս տանում ա։ Երկու լեկցիա մնաց պարապելու։ Առավոտ շուտ կարթնանամ ու կփորձեմ պարապել։ Չնայած հավանականությունը մեծ ա, որ զարթուցիչս կանջատեմ ու հեռախոսս կգցեմ մի կողմ։

Վալը մեղկ ա։ Եկավ տուն։ Շատ հոգնած էր։ Էնքան կողքից խանգարեցինք, չկարողացավ քնել։ Վեր կացավ պարապելու։ Հետո էլի պառկեց։ Քիչ անց էլի վեր կացավ, կոֆե եփեց։ Հիմա նստած պարապում ա։

Էսօր միտք էի անում՝ ես որ էդքան պարապեի, վունդերկինդ կլնեի։ Միշտ սենց վերջին ժամվան եմ թողնում, հետո էլ մի կողմ գցում թղթերս ու ասում՝ ինչ լինելու ա, կլնի։ Սխալ ա։ Գիտեմ։ Ջոնսոնի միդթերմին վերջին օրն էի սկսել կարդալ լեկցիաներս, նույն օրվա երեկոյան էլ հանձնել։ Իրանք արդեն մի շաբաթ ա պարապում էին ու էլի նվնվում են։

Էսօր կոֆե չեմ խմել։ Տեսնեմ՝ կքնեմ, թե չէ։

Հա, մեկ էլ Գալստյանն էր իմեյլ գրել, նամակ ա ուղարկելու։ Պայծառ լուր էր։ Նամակների կարոտ եմ մնացել։ Տերդ չմեռնի տեխնոլոգիա։

Հենց նոր մաման կոֆե բերեց, հրաժարվեցի։

No comments: