Friday, October 22, 2010

Մի քիչ վերջին օրերից

Հիվանդ եմ։ Ամենավատ բանը, որ կարող էր պատահել ինձ միջանկյալների ժամանակ։ Էսօր տրաքած գլխով մի կերպ վեր եմ կացել, հասել համալսարան, իսպաներենի բանավորը հանձնել, էլի ավտոբուս նստել ու եկել տուն։ Հետս ոչինչ չէի տարել, բացի ավտովուսի քարտից, հաստատ իմանալով, որ անմիջապես տուն եմ վերադառնալու։ Կենսաքիմիայի լեկցիան չեղյալ էր համարվել, կենսաբին էլ էդքան որ սպասեի, կմեռնեի։ Տանից դուրս գալուց էլ մտքիս ծերով մի հատ չանցավ, որ ես շուտ տուն գամ, տանը մարդ չի լինելու, ու բանալիները մոռացա վերցնել։ Ու ի՞նչ։ Եկա ու մնացի փակ դռան դիմացը կանգնած։ Ավտոբուսի մեջ էլ տանջամահ էի եղել, իջնելուց հետո հազիվ էի համբերում էդ երկու քայլ տեղն անցնել, որ ինձ տուն գցեմ ու պառկեմ։ Դողը վրա էր տվել։ Զանգում էի մամային. ոչ մի պատասխան։
Մեկ էլ հանկարծ Արմը տանից դուրս եկավ։ Գնում էր դասի։ Սկսեց համոզել, որ բարձրանամ իրենց տանը սպասեմ։ Չհամաձայնվեցի։ Արդյունքում հետը նորից համալսարան գնացի։ Վալենք բոլորով էնտեղ էին։ Մեքենան նստելիս քթիս արյունահոսությունն սկսվեց էլի, ասացի՝ չեմ գալիս, գնա։ Չգնաց, սպասեց Արմը։ Էսօր կոնստանտ ձևով շարունակվում էր։ Արմը կպել էր, թե՝ քշում եմ բժշկի, ստուգվել ա պետք։ Հետո ստիպեց, որ համալսարանի համապատասխան կենտրոն գնամ, էդ էլ մնաց։
Երբ հասանք, Վալենք Ակրմենում արդեն սնվել էին, նստած դաս էին անում։ Մի քիչ միասին զրուցեցինք ու իրենք գնացին իրենց դասին, ես էլ հազիվ ինձ քարշ տալով Արմի հետ գնացի սեմինարի։ Անընդհատ ուզում էի դուրս գալ ու ավտոբուսով գնալ տուն։ Մտածում էի՝ մինչև հասնեմ, Հովոն եկած կլինի դասից, դուռը կբացի։ Արմը չթողեց։ Ասի՝ լավ, սեմինարից հետո կգնամ, էն էլ Վալը թեքստ արեց՝ Նանը դասից դուրս եկավ, գալիս ա ձեր մոտ։ Մինչև Նանն եկավ, սեմինարը վերջացավ։ Գնացինք սուրճ վերցրինք Արմի հետ, էդ ընթացքում Նանը գնացել էր տերաֆլու առնելու, որ գոնե մի տեղից տաք ջուր գտնեինք, խառնեի ու խմեի, բայց տաք սուրճը խմելուց հետո մրսելս անցավ...Հետո երեքով զրուցում էինք, մինչև որ ժամը հինգին Նանենց դասախոսի մոտ գնացինք՝ Վալենց միանալու։ Կեսից դուրս եկանք, որ գանք տուն, Մարիամենք շտապում էին, երկոյան քոլեջում դասի էին։ Ահավոր խցանում էր։ Էնքան դանդաղ էինք առաջ ընթանում, որ մի աղջիկ գալիս անընդհատ անցնում էր քայլելով։ ։)
Երեկ էլ մի դաս ունեի, որից հետո գնացի Վալի հայերենի դասին։ Հետո գնացինք Լուվալում հաց կերանք ու մտանք գրադարան։ Արմի համար պիտի քիմիայի դասագրքերը քսերոքս անեի, էն էլ քարտս չաշխատեց։ Ահագին թրջվեցի մի գրադարանից մյուսը գնալուց։ Ամբողջ օրը տենց թաց-թաց արվեստի գրադարանում նստած էի ու երբ տուն հասա, հոգուս վրա հասավ... Էդ պատճառով էլ էսօր սենց եմ, վաղն էլ եսիմ ոնց կլինեմ։ ։( Երեկոյան հանդիպում ունեի Ստեֆի ու Բենի հետ, մեր արևին բանավորին պիտի պատրաստվեինք, դրա համար սաղ օրը մնացի, թե չէ տուն կգնայի։
Իսկ երեքշաբթի օրը մինչև երեկոյան տասը երեխեքի հետ ընթերցասրահում էինք, ես էլ վերջին մոմենտին հիշեցի, որ օնլայն տնային ունեի իսպաներենից, որ ժամը մինչև տասնեկուսը պիտի անեի, որոշեցի մնալ, էն էլ Վալի դուրը չեկավ, ասի՝ լավ տանը կանեմ։ Մինչև հասանք տուն, ափալ-թափալ արեցի, ութ հատը չհասցրի, տենց էլ մնաց։ Ամբողջ օրը Արմի հետ էինք ընթերցասրահում էդ օրը։ Ինքը քիմիա էր պարապում, ես էլի ռիսըրչի մասին էի կարդում։ Վալին ասել էի՝ լափթոփս բերի, որ մնամ գիշերը։ Երբ եկավ, իջա փառքինգ կոմպը վերցնելու ու Նարինեին տեսա ճամփին։ Արանքում մի ժամով գնացինք math club, նոր էրեխեքի հետ ծանոթացանք, անկապ խաղեր խաղացինք, ցրվեցինք ահագին ու էլի գնացինք ընթերցասրահ։ Արմն էլի իր քիմիայով էր տարված, ես էլ էսսե էի գրում, իսկ Վալենք իրենց խմբով երաժշտականի ընթերցասրահում էին, հետո երբ էդ փակվեց, եկան Փոուել՝ մեր մոտ։ Մի պահ Ակրմեն էլ էինք իջել Արմի հետ, ահագին հերոսություններ արեցինք, բայց հիմա քունս տանում ա, գնացի քնելու։ Վաղը ճակատագրական քննություն ունեմ։

No comments: