Որոշեցի մինչև երկուսը պարապել, հետո քնել, առավոտյան ժամը հինգին արթնանալ ու շարունակել...
Հետո միտքս փոխեցի՝ վեցին էլ որ արթնանամ, կհասցնեմ։
Հետո ակումբ մտա ու լռվեցի. գիրքս թափով մի հատ թերթեցի ու մտածեցի՝ հմմ, յոթին էլ որ արթնանամ, կհասցնեմ էսքանն աչքի տակով անցկացնել։
Հիմա էլ մտածում եմ՝ լավ էհ, ճամփին ավտոյի մեջ ինչքան հասցնեմ, կնայեմ ու պրծ...
Համոզված եմ, որ վաղն էլ մեքենայի մեջ ունքերս կիտած նստելու եմ՝ առանց գիրքս բացելու ու ասեմ՝ ուֆ, ինչ լինում ա, թող լինի... Հերն անիծած...
No comments:
Post a Comment