Wednesday, December 29, 2010

2010թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
-Powell-ում երկար պարապելը, որից հետո Արմի հետ Քըրքաֆում սրճում էինք ու պլանավորում մեր ամառը
-Վալի՝ դասից ինձ տուն տանելը, երբ ինքը դեռ համալսարանում չէր սովորում
-Անահիտի հետ կիթառի խանութում ունեցած մեր զրույցը
-Ծննդյանս օրը
-Անահիտի ու Վալի հետ անցկացրած ջրիկ ուրբաթ երեկոները
- “Shutter Island”-ը գիշերով դիտելը, որ տեղ չլինելու պատճառով ամենաառաջին շարքերում էինք նստել՝ էկրանի մեջ մտած ու անսպասելի սմս ստացանք անծանոթ համարից, որ ասում էր՝ ինքն էլ է էդտեղ ու մեզ տեսնում է, ու ոչ մի կերպ չէինք կարողանում գուշակել, թե ով էր։ ։)
Մի խոսքով՝ մայիսից առաջ ապրած ամեն մի պահ էլ հաճույքով է հիշվում։

2010թ. սիրածս գրքերը
-Ֆ. Դոստոևսկի - «Ապուշը»
-Օսկար Ուայլդ - «Դորիան Գրեյի դիմանկարը»

2010թ. սիրածս ֆիլմերը
“Life is Beautiful”
“Scent of a Woman”
“Angels & Demons”
“Proof of Life”

2010թ. սիրածս հոդվածները
Չկա

2010թ. սիրածս համերգները
Մելաձեի ու Թաթայի համերգներին եմ գնացել միայն։ Երկուսի համար էլ Վալն էր իր կողմից տոմսերն առել ու մինչև վերջ համոզում էր, որ գնամ։ Մելաձեինը շատ սիրեցի, Թաթայի ժամանակ անհամբեր սպասում էի, թե երբ էր պրծնելու, որ գնայինք տուն։

2010թ. սիրածս երգերը/կատարողները
Katie Melua - Shy Boy

2010թ. սիրածս հեռուստահաղորդումները
“Достояние республики”
Ընդամենը երկու անգամ եմ նստել հեռուստացույց դիտելու էս տարի, երկու անգամ էլ դա եմ նայել։

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2010թ.
Ոչնչով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Չեմ ներում։ ։(

Ո՞րն է 2009 և 2010թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2010-ին դեպրեսվելու ավելի շատ առիթներ կային։

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Կարելի է ասել՝ այո

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հա, դեռ մի բան էլ ավելի։

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Եսի՞մ

2011-ի մասին.

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Որ ճիշտն ասեմ, ոչ մի բանն էլ չի ոգևորում։ Ամեն ինչ մի տեսակ իմաստազրկված է։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Մագիստրատուրա պիտի դիմեմ։

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2011-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
- աշխատել
- GRE կամ MCAT պարապել ու հանձնել

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Էս պահին ինչ էլ որ հիշում եմ, վախեցնում է։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Չեմ ուզում։ Ունեցածիս հետ հազիվ եմ լեզու գտնում։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
-Կարոտել
-Անիմաստ ժամանակս վատնել

No comments: