Saturday, January 8, 2011

-Ինչի՞ ես մարդկանց մասին անցյալ ժամանակով խոսում։ Էդ մարդիկ հիմա չկա՞ն։
-Հմմմ,- սառում եմ մի պահ, հետո փորձում բացատրել,- դե կոնկրետ էդ մարդուն էլ չեմ տեսնելու, ինքը մնաց անցյալում, իսկ մյուսը....ըմմմ, մյուսի մասին որ ասում էի... մյուսն էլ մնաց անցյալում...չէ, չմնաց, բայց դե...ըմմ, հա էլի, ինչ-որ իմաստով ինքն էլ մնաց,- ստեղ խառնվում եմ իրար,- Մի խոսքով՝ չգիտեմ ինչի։ Մի՛ հարցրու։
-Լավ, կներես,- հիասթափված ժպտում ա։
Հենց էդ վայրկյանին առաջինից սմս եմ ստանում։ Մի երկու օր անց էլ պարզվում ա, որ հետը դաս ունեմ։ ։)
Կյանք ա։

No comments: