Էսօր չար էի։ Այսինքն՝ ինչ մտածում էի, երեսին ասում էի։ Հոգնել եմ կուլ տալուց, վիրավորել զգուշանալուց։ Թող որ վատամարդ լինեմ, բայց գոնե ինքը հասկանա, որ ամեն ինչ էդքան էլ հեշտ ու սիրուն չի։ Երեսին ասողներին չեն սիրում, բայց ես սովոր եմ չսիրված լինել։ Արդեն էն աստիճանի, որ հաճու՜յք եմ ստանում դրանից։ Երևի թռցնում եմ...
Դժվար էր այլայլված տեսնել, բայց կանցնի...
Մեկ էլ մի հոգու էլ հանկածակի խաբելու վրա բռնացրի։ Մի քիչ հիասթափեցուցիչ էր, բայց դրան էլ եմ սովոր... Ուղղակի միտք եմ անում՝ ի՞նչն ա իրան ստիպում ինձ խաբել։
Ուզում եմ թողնել, հեռանալ ամենքից... բայց վախենում եմ։ Ախր... Ինչևէ։
No comments:
Post a Comment