Նենց ուրախ եմ էս պահին, չգիտեմ ինչից ա։ Ահավոր հոգնած եմ, առավոտից դասերի եմ նստել, հետո էլ գրադարան։ Դեռ գրադարանում եմ, վրաս հալ չկա, բայց նենց երջանիկ եմ զգում, որ նկարագրել անհնարին ա։ Ոնց որ ներսից սիրտս խուտուտ տան։ Սիրահարված չեմ։ Մի կերպ ինձ տրամադրելով դաս եմ անում, տան ինտերնետն էլի անջատվել ա, հավանաբար ուշ տուն կգնամ։
Էսօր գլխի ընկա, որ ապրիլ ամիսն ա արդեն։ Շա՜տ եմ սիրում ապրիլը։ Թերևս միայն էն փաստ եմ սիրում իմ մասին, որ ապրիլին եմ ծնվել։ Գարունն ինձ համար ապրիլով սկսվում ա, ապրիլով էլ վերջանում...
Երկու օրից էլ պապայի ծննդյան օրն ա։ Հարկավոր ա մտածել՝ ինչ կարելի ա անել։
No comments:
Post a Comment