Tuesday, March 15, 2011

Մարդ էլ ուզենա քնել, բայց չկարողանա։ Մի ժամ առաջ պառկեցի քնելու ( ու էս էն դեպքում, որ վաղը քննություն ունեմ, չգիտեմ ինչի պատրաստ եմ զգում, ինձնից չի), բայց քունս չտարավ, վեր կացա ու պարապությունից մեռնում եմ։ Մյուս դասիս գիրքը բացելու հավես չունեմ, վաղը կսկսեմ դրան պարապել։
Վալն էլ նոր վեր կացավ մի քիչ թերթեց գիրք-տետրերը, էլի պառկեց։ Ի տարբերություն ինձ, ինքը շատ ա մտահոգվում, տանջվում, տառապում էս քննաշրջանի ընթացքում։ Ես էլ էի էն ժամանակ տենց։ Էսօր առավոտյան արթնացա, տեսա տանն ա, ասի՝ գնա գրադարան էլի, նվվոցդ չեմ ուզում լսեմ, ծիծաղեց։ Հետո ես սենյակում էի պարապում, ինքը զալում էր, տեսավ իմ մոտ լուսավոր ա, եկավ սենյակ, պարտադրեցի չխոսել, այնինչ միշտ ես եմ խանգարողի դերում։ Բա...
Մտածում եմ՝ մյուս տարի էս ժամանակ Վալն էլի նվնվալով քննություններին կպատրաստվի, տեսնես ես ի՞նչ անելիս կլինեմ։
Զզվում եմ անորոշությունից։

No comments: