Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ էր, որ ավելի քան հինգ օր ինտերնետ չունեինք։ Սկզբի մի քանի օրերն էնքան անսովոր ու ձանձրալի էին, որ թվում էր՝ կյանքիս վերջն է, էլ չէի դիմանում ու սենյակից սենյակ գնալով՝ անդադար կրկնում էի՝ ինտերնետ եմ ուզո՜ւմ։ Ի տարբերություն ինձ, Վալն անընդհատ Արմենուհուն գրում էր, որ մի բան անեն, միացնեն, նա էլ եղբոր հույսին էր, որը ոնց երևում էր, միտք էլ չուներ գալու ու իր գովերգած ինետի հետ կապված խնդիրներին տեր կանգնելու։ Ի՜նչ արած, հետզհետե հույսս կտրվեց ու ինտերնետ ուզելս մնաց փշալարերին։
Մի խոսքով՝ շատ «հետաքրքիր» արձակուրդ անցկացրի առանց ինտերնետի։ Թումանյանի օրվա առթիվ Հայկի նվիրած գիրքը կարդացի, վերջացրի, անցա Անահիտի նվիրածին, որ դեռ ծննդյան տոների ժամանակ էր նվիրել, բայց դա կիսատ մնաց... Դասերն սկսվեցին... Իսկ ինտերնետը դեռ կարգին չի միանում, իբր հարցերը լուծել էին...
No comments:
Post a Comment