Ոնց չեմ սիրում, որ փոխարինողներն են դասավանդում։ Չեմ կարողանում ուշադրությունս սևեռել դասին ու վերջ։ Ինչքան էլ լավ պրոֆեսորներ լինեն, այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ չգիտեն ինչ են բացատրում էս դասին։ Մեր դասախոսն էլ, ինչ քառորդն սկսվել է, իր համար ճանապարհորդում է, եսիմ ինչ կոնֆերանսների է գնում։ Արդեն քանի դաս է, ձայնագրիչս միացնում եմ, դնում մի կողմ ու սավառնում ինտերնետում։ Որ հիշում եմ հետո այդքանը նորից պիտի լսեմ, սիրտս ուզում է տրաքել։
No comments:
Post a Comment