Saturday, May 28, 2011

Համալսարանական կյանքիս վերջին քառորդի նախավերջին ուրբաթն էր երեկ (համենայնդեպս բակալավրատի)։ Սովորական առավոտ էր, բայց մի տեսակ ուրիշ ձև էի տրամադրված՝ նախորդ առավոտներից տարբեր։ Նախ չէի լսել զարթուցչիս ձայնը. Վալն արթնացրեց։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Վալի ձայնից եմ աթնանում, զարթուցիչս չգիտեմ ոնց եմ անջատում՝ առանց արթնանալու։ Երևի ռինգթոնը պիտի փոխվի։ Ինչևէ։ Քսան րոպե էր մնում տանից դուրս գալուն։ Արագ-արագ պատրաստվեցի, ու գնացինք Նանին վերցնելու։
Ճամփին այնքան էլ լուռ չէինք, ինչպես նախորդ օրերին։ Ասում, խոսում, ծիծաղում էինք... հակառակ ներսում տիրող մթնոլորտին։ Վալը սովորականի համաձայն Ստարբաքս մտավ՝ սուրճ վերցնելու։ Այս անգամ առանց հարցնելու սառույցով սուրճ էր վերցրել ինձ համար. չէր սխալվել։ Արդեն Բեվերլի էինք հասել, ասացի՝ իմ ու Նանի սիրած երգը միացնի, որը նախորդ օրն ինչ անում էինք ողջ ճանապարհի ընթացքում, չէր միանում։ Հետո ուրիշ դիսկով գտանք նույն երգն ու, այսպես ասած, ըմբոշխնեցինք։ ։) Երբ համալսարան հասանք, սուրճիս բաժակի մեջ միայն սառույցն էր մնացել, որ ..... հալվել չէր ուզում։ Գցեցի աղբարկղի մեջ։
Ճամփին էրեխեքին լքեցի ու բռնեցի Փոուելի ուղին։ Մի ժամ լեկցիա լսեցի, ու Նանն իր դասից հետո միացավ ինձ։ Մի քիչ զրուցելուց հետո դուրս եկանք համալսարանի տարածքում ճեմելու։ Զրուզում էինք, կիսվում, ծիծաղում… կարծես թե նախորդ օրը մենք չէինք, որ շվարած էինք մնացել։
Դասիս սկսվելուն հինգ րոպե էր մնում, որոշեցի չգնալ։ Նանին ոչ մի կերպ չհաջողվեց ինձ համոզել, որ դասս բաց չթողնեմ։ Մտա լսարան, մի անծանոթի տվեցի ձայնագրիչս ու ասացի, որ վերջում կվերցնեմ։ Շատ հանգիստ համաձայնեց ձայնագրել դասը։ ։)
Նանի հետ գնացինք ու  հարմարվեցինք Ջիմմիի սրճարանի մոտակայքի սեղաններից մեկի մոտ ։ Հրաշք եղանակ էր... Այնքան խոսելու բան կար, կարծես թե երկար ժամանակ իրար չէինք տեսել։ Հիսուն րոպե անց ձայնագրիչս վերցրինք արդեն ոչ այնքան անծանոթի մոտից ու գնացինք կանգառ։ Ավտոբուսի գալուն ուղիղ յոթ րոպե էր մնում, բայց մի րոպե ուշացումով եկավ։ Նստեցինք ավտոբուս ու շարունակեցինք քաղցր զրույցը։ Տուն հասնել չէի ուզում։
Լավ օր էր։ Մի կաթիլ չեմ փոշմանում, որ ընդամենը էդ մի դասն ունեի էդ օրն ու չնստեցի։

No comments: