12-րդ
դասարանում անգլերենի վերջին դասին դասատուս մի տետր էր բերել, որ մեջն
ինչ-որ բան գրենք որպես հուշ, քանի որ համ մենք էինք ավարտում, համ էլ ինքն
էր դպրոցից դուրս գալիս։ Հիշում եմ՝ ինչ-որ ֆիլմ էր միացրել, որ նայենք ու
էդ տետրը տվել երեխեքին, որ գրեն ու հերթով փոխանցեն իրար։ Չեմ հիշում
ինչու, բայց շատ ջղայնացած էի նրա վրա ու երբ տետրն ինձ հասավ, ընդամենը
երկու տող խզբզեցի մեջն ու առանց քրոջս կարդալ թույլ տալու՝ փոխանցեցի
ուրիշին։ Վալը, որ արդեն մի էջ ու կես չգիտեմ ինչ էր գրել, ուսերը թափ
տալով ասեց՝ ինչ որ գրել ես, քեզ տենց ա հիշելու։
-Ուզում ա թող հեչ չհիշի, ինձ չի հետաքրքում,- ատամներիս արանքից շպրտվեցին բառերս։
Հետաքրքիր անձնավորություն էր Շեյֆըրը… Դասից դուրս կարող էինք շատ ընկերական լինել ու շատ տարբեր թեմաներից խոսել, բայց դասի ընթացքում ուղղակի տանել չէի կարողանում նրան։ Ահավոր թափթփված ու անկազմակերպ էր։ Ասենք՝ մի հինգ էջանոց էսսե էր հանձնարարում ու պահանջում, որ հաջորդ օրվա դասին ներկայացնենք, իսկ հաջորդ օրն ասում էր՝ չէ, էդ պետք չէր գրել, էսօր էս ինչի մասին կգրեք։ Կատաղած իրար երես էինք նայում… Բացի այդ էլ, մի բանից չպրծած, ձեռքի հետ մի քանի ուրիշ առաջադրանքներ էլ էր հանձնարարում, որի մասին հետո կամ մոռանում էր, կամ արդեն անհետաքրքրանում ու անկարևոր էին դառնում իր համար ու դասին սկսում էր լրիվ ուրիշ բաներից խոսել։ Կամ էլ նստեցնում էր ու ասում՝ կարդացեք։ Իմ ամենաչսիրելի երևույթը՝ առավոտյան ժամը 7:30 քնաթաթախ գիրք կարդալ։ Թարսի պես էլ լինում էին օրեր, որ համարյա միայն գիրք էինք կարդում ու հլը փորձվեր մի ճանճ տզզար, Շեյֆըրի լաչառությունը կժայթքեր։ Ոչ ոք ոչինչ ասել չէր կարող։ Հենց ինչ-որ մեկն ուզում էր հակաճառել, կամ թեկուզ պարզ բացատրել, որ առաջադրանքն ուրիշ էր, Շեյֆըրն աչքերը չռում էր ու օձի նման ֆշշացնում, որ սուս մնա, ինքն էլ գնում էր իր սուրճը վերցնում ու համակարգչի դիմաց նստում։ Ամեն անգամ բաժակը սեղանից վերցնելիս աչքի տակով մի հատ դասարանին էր նայում, հետո էլի էկրանին... Ամենաանտանելին էն էր, երբ գրավորներս վերադարձնում էր ու վրան սուրճ էր թափված լինում։ Մի անգամ, ասենք, ոչինչ, երկրորդ անգամ էլ ներելի ա, բայց որ համարյա միշտ էր լինում, ներվերս չէր հերիքում։ Աչքերս ոլորում էի վրան, բայց բան չէի ասում. գիտեի, որ ֆշշացնելու էր։
Ինչպես նշեցի, դասից դուրս լրիվ ուրիշ մարդ էր դառնում։ Էդ ֆշշոցը, լաչառությունը էդքան չէին երևում, հատկապես իմեյլներ գրելուց։ ։Ճ
Մի անգամ էլ որոշեցի Շեյֆըրի Սուրբ Ծնունդը շնորհավորել, էն էլ հետո պարզվեց, որ ինքը քրիստոնյա չէր…Էդ նամակս անպատասխան էր թողել, պատկերացնում եմ՝ ոնց ջղայնացած կլիներ, որ էդ փաստը հաշվի չէի առել։ Դրանից հետո էլ ոչինչ չգրեցի նրան։
Մի խոսքով՝ էսօր դպրոցական թղթապանակներս էի քրքրում, ձեռքս մի տետր ընկավ, որի մեջ ինքը մի քանի բան էր գրել էն օրվանից հետո, երբ ես իր տետրում ջղայնացած խզբզել էի։ Պատահաբար ստացվեց նրա գրելը։ Վալը նախորոք խնդրել էր, որ իր համար գրեր։ Հետո որ գնացինք Վալի տետրն ու մեր ստուգված առաջադրանքները վերցնելու նրա մոտից, ի զարմանս ինձ ցանկություն հայտնեց իմ տետրում էլ մի բան գրել։ Մի քանի րոպե նստեցինք, սպասեցինք, մինչև արագ-արագ գրեց, հետո դարակից դպրոցի թերթն ու մկրատ հանեց, իր նկարը ծուռումուռ կտրեց թերթից ու մի քանի նակլեյկաների հետ կպցնելով տետրիս մեջ՝ ասաց, որ իրեն միշտ էդպես հիշեմ... Էդպես էլ հրաժեշտ տվեցինք իրար։
Հետո ինքը Անտարկտիդա էր գնացել, մի որոշ ժամանակ էնտեղ աշխատելուց հետո՝ աշխարհի շուրջը շրջագայության գնաց։ Հիմա էլ կարծեմ Ալյասկայում ա։ Հիշում եմ, որ մենք Վաշինգտոն պիտի գնայինք, համոզում էր, որ Նյու Յորք էլ գնայինք, բայց դե դա մեզնից չէր կախված։ Ինքը գնալու էր ու ասում էր, որ Նյու Յորքում Հոլդեն Քոլֆիլդի անցած տեղերով պիտի զբոսներ։ Էնպես լավ էր ասում, որ մարդ ափսոսում էր, որ ԱՄՆ-ի մյուս ափն էր հասնելու ու չէր տեսնելու գրքում նշված վայրերը...
Էհ, Շեյֆըր-Շեյֆըր...

No comments:
Post a Comment