Ջղայնացա, վերցրի զանգեցի ու տան հեռախոսն անջատել տվեցի։ Պատճառը հարցրեց,
ասի՝ նյարդերիս ազդում են զանգերը։ Բա թե՝ էժան գնով էլ կապ ունենք։
Հարցրի՝ իսկ էդ էժան գնովը նյարդերի վրա չի ազդո՞ւմ, երևի մտածեց՝ էս
տարածն ով էր։
Ասա, որ ասում եմ` անջատեք, ուրեմն անջատեք, էլի։ Որ էժանի կարիք ունենամ, կասեմ՝ էս անտերը թանկ ա, էժանացրեք։
Ես էլ ինձ համբերատար մարդ էի համարում։
Երկու
ամիս է արդեն, ինչ հիմնականում տանը ես եմ լինում ու մենակ եմ լինում, ու
ամեն օր նույն ժամին համարյա նույն մարդիկ զանգում են ու մամա/պապային են
ուզում, իմանալով հանդերձ, որ էդ մարդիկ գործի են։ Չգիտեմ՝ ձայնս են
կարոտում, թե իրոք ուզում են ներվերիս ազդել, բայց էլ չդիմացա։ Էն էլ ո՞վ,
ե՛ս, ում ներվերը համարյա լրիվ հանած են։
Ու հիմա դեռ չեմ պատկերացնում,
որ հենց նստեմ պարապելու կամ պառկեմ, ինչ-որ մեկը չի զանգելու ու ասի՝
վայ, ազիզ ջան խանգարեցի՞, մամայի հետ էի ուզում խոսել։ Ինչպիսի
երջանկությու՜ն։ Վերջիվերջո կհասկանան, որ պարզ ասած՝ ձեռքի հեռախոսներ
գոյություն ունեն, ու էդ մարդիկ էլ զուրկ չեն դրանցից, թող ինչքան ուզում
են նրանց զանգեն, խնդրեմ։ Նրանք էլ կուզեն կպատասխանեն, չեն ուզի՝ չեն
պատասխանի, իրենց գործն է, բայց իմ հետ ոչ ոք գործ չունի։ Վերջ։
No comments:
Post a Comment