Wednesday, November 2, 2011
Իջնում եմ նկուղ, ներս մտնելուն պես՝ ձվի փշրված կճեպներ եմ տեսնում,
տարօրինակ է թվում։ Սկսում եմ ուշադիր կողքերս նայել առանց շարժվելու, ոչ
մի ուրիշ տարօրինակություն չեմ նկատում։ Մի երկու քայլ առաջ եմ գնում,
ականջիս ֆշշոց է գալիս։ Կանգնում եմ ու էլի ուշադիր զննում կողքերս, մեկ էլ
ի՞նչ տեսնեմ.… օ՜ձ։ Լեղապատառ ինձ դուրս եմ գցում նկուղից, աստիճաններով
շնչակտուր բարձրանում վերև ու գոռում. «Պա՜պ, օ՛ձ… օձ կա պադվալում, հենց
նոր տեսա, շարժվում էր, արի՛ սատկացրու, էսա կփախչի, շուտ, պապ, գնա՛…»։
Պապայի վրա չի ազդում ասածս ու առանց տեղից վեր կենալու՝ հանգիստ ասում է.
«Դա հիմա դուրս եկողը չի, մի վախի։ Իրիկվա կողմ դուրս կգա, կսատկացնեմ»։
Շրթունքներս սկսում են դողալ, մտածում եմ՝ էս ի՞նչ է ասում, ո՞նց թե հիմա
դուրս չի գա… Քիչ է մնում լաց լինեմ, ախր ես մինչև իրիկուն կես մարդ
կդառնամ վախից։ Լավ է՝ էդ պահին զանգ է գալիս, աչքերս բացում եմ։ Օրհնվես
դու, հա, թե չէ սիրտս կանգնելու վրա էր… ։(
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment