Sunday, December 25, 2011

2011

2010-ի մասին՝ էստեղ
2011թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

-Ջեք Գևորգյանի հետ հանդիպման երեկոյի որոշ պահեր։
-«Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ. զրույց Հասան Ջեմալի հետ» միջոցառումը, մասնավորապես Ռիչարդ Հովհաննիսյանի ելույթը
-Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպումը հենց ծննդյանս նախօրեին ։)
-Նույն օրը Ապրիլ գրատուն գնալն ու Ամերիկանայում անցկացրած ժամանակը
-Ծննդյանս օրվա էն պահը, երբ իմացա, որ Խչուլը ծնվել է
-Մերոնց հետ Մոնտեբելոյում գտնվող Հայոց Ցեղասպանության նահատակների հուշահամալիր գնալը. առաջին անգամ էի գնում էսքան տարվա մեջ։ ։(
-Ծնողներիս հետ թանգարան գնալը։ Ճիշտ ա, ես գործով էի գնում, բայց նրանց համոզեցի հետս գալ, ու օրս դարձրին անմոռանալի…
-Գազանանոցում (Լոսի) մենակ թափառելս. էստեղ էլ էի առաջին անգամ լինում, էլի «գործի» բերումով։
-Կարեն Կարսլյանի հետ հանդիպումը՝ հայերենի դասին
-Խորեն Արամունու ու Վահե Բերբերյանի հետ հանդիպումը՝ էլի հայերենի դասին
-Ընդհանրապես հայերենի բոլոր դասերը
-Նարինեենց տան հավաքույթը, որ ահագին դրական լիցքեր հաղորդեց։
-Առաջին սիրուս գտնելու պահը. ոնց որ աշխարհն ինձ տային։ ։))
-Արինեի հետ Hard Rock Cafe-ում անցկացրած ժամանակը
-Սևադայի հետ ամռանը ֆրանսերեն պարապելն ու Եգիպտոսի/ եգիպտացիների մասին պատմություններ լսելը
-Զիմմըրների ու Զուտտայի դասերը UCLA-ում…
-Մելինեի ու Մարիայի հետ հանդիպումը
-«Եվգենի Օնեգին» օպերան (մամայի նվերն էր՝ ավարտելուս կապակցությամբ [ինչ հանդիսավոր ա հնչում։)])
-Ուսանողների հետ պարապելը, հատկապես կույրերի…
-Պապայի հետ աստղադիտարանի շրջակայքում զբոսնելը…
-Վալի հետ տանն անցկացրած ժամանակը՝ նրա արձակուրդի առաջին օրը…
-Ջորջի դասերը/ նրա հայերեն խոսելուն ականջ դնելը։ ։))
-Մինասի հետ ծանոթանալն ու նրա էության բացահայտումը…
-Բիգ Բեռում էրեխեքի հետ Uno խաղալը…
-Բիգ Բեռից վերադառնալու ճանապարհը…

2011թ. սիրածս գրքերը
Ֆ. Դոստոևսկի - «Записки из Мёртвого дома» (ճիշտ ա, թթվել էր վրաս, բայց պրծա)

2011թ. սիրածս ֆիլմերը
Հիմնականում ռուսական ֆիլմեր եմ նայել, ուստի դրանցից մեկը կնշեմ. «Вы заказывали убийство»։

2011թ. սիրածս հոդվածները
Զիմմըրների հանձնարարած համարյա բոլոր հոդվածները մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել։

2011թ. սիրածս համերգները
-Հախվերդյան
-Յաննի

2011թ. սիրածս երգերը/կատարողները
Leonard Cohen

2011թ. սիրածս հեռուստահաղորդումները
Չկա։

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2011թ.
Համալսարանն ավարտելովս... հմմ, էդքան էլ չէ ։Ճ

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Իզուր տեղը որոշ մարդկանց համար մտահոգվելու կամ որոշ բաներ սրտիս մոտիկ ընդունելու համար ։)

Ո՞րն է 2010 և 2011թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2010-ի դեկտեմբերին ահավոր դեպրեսված էի, կյանքի իմաստը լրիվ կորել էր ու ինձ թվում էր՝ միայն մեռնելով կփրկվեմ ես, իսկ հիմա, ճիշտ ա, երջանկությունից գլուխս չի պտտվում, բայց ուրախ եմ, որ ապրում եմ ու… սիրում։ ։)

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Երևի թե հա

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Ինչքան որ պետք է։

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ոչ ։)

2012-ի մասին.

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Եվրոպա գնալու ցանկությունը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Մեքենա քշել եմ սովորելու (ՎԵՐՋԱՊԵՍ տրամադրվել եմ)
Ու կիթառ նվագել (ստին վե՛րջ. դասատուի տեղն էլ արդեն գիտեմ։) )

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2012-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Լիքը բաներ, բայց գիտեմ, որ չեմ անելու, շատ էլ թե ուզում եմ։ Դրա համար չեմ գրի, կամ էլ թաքուն առանձին տեղ կգրեմ, որ անեմ ։Ճ

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Եսի՞մ, մտքիս բան չի գալիս էս պահին։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Մեծ սիրով ու հաճույքով։ (Անցյալ տարվա գրածիս ճիշտ հակառակն ա էս ։Ճ)

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
-Ջղայնանալ հոգեկանի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց վրա

No comments: