Monday, December 5, 2011

Ծանոթություն

Էն օրը Pi Shop-ում պարապ ինձ համար նստած էի, մեկ էլ Սամն ու Քենդիսը մտան ներս։ Սամը ինձ ցույց տալով՝ ասաց.
-Ինքն ա։
Էս Քենդիսը քարացած կանգնեց, նայեց-նայեց, ես էլ մի տեսակ եղա, չգիտեի վեր կենայի, մոտենայի, թե տեղում նստած մնայի։ Էնպես էր նայում, ասես՝ երկար տարիներ իր կորած դստերը փնտրելուց հետո վերջապես գտել էր։ Մեկ էլ թե.
-Աչքերը... աչքերից կարող եմ ասել, որ նրա քույրն է…
Նոր հասկացա, թե բանն ինչում էր։ Ոտքի ելա ու ծիծաղն երեսիս ասացի՝ հա, Վալի քույրն եմ…
Մոտեցավ, ներկայացավ, ձեռքս սեղմեց ու սկսեց հարցուփորձ անել, խորհուրդներ տալ։ Շշմել, մնացել էի։ ։))
Հետաքրքիր մարդ ա. թե ի՞նչ նմանություն տեսավ մեր աչքերի մեջ, չհասկացա։ Ախր հեչ իրար նման չեն իմ ու քրոջս աչքերը…

No comments: