Monday, January 16, 2012

Մի ընկերուհի ունեի, որ մի օր վերցրեց ու շատ խիստ անհասկանալի պատճառներով խաչ քաշեց իր ընկերների ու ծանոթների վրա, այդ թվում և իմ։ Երևի նոր կյանք էր ուզում մարդն սկսեր, ու առանց որևէ նախազգուշացման կամ եսիմ ինչ, հեշտ ու հանգիստ անցյալի էդ մասը մի կողմ դրեց։ Էնպիսի տպավորություն է, որ ինքն էլ չկա էս աշխարհի երեսին, հօդս է ցնդել։ Չնայած՝ էն ժամանակ էլ տարին երկու անգամ էինք հանդիպում, բայց դե հանդիպումներից մեծ բավականություն էինք ստանում։ Ինչևէ, Աստված իրա հետ, լավ մարդ էր…
Հիմա երբեմն իմ մոտ է խաչ քաշելու ցանկություն առաջանում ու, երբ պահը հասունանում է, որ առաջին խազը քաշեմ, մի բան ինձ հետ է պահում ու չեմ կարողանում… Ես էդքան ուժ չունեմ։ Որոշ մարդկանց հետ ունեցածս կապն էնքան ուժեղ է, որ միանգամից կտրելն ուղղակի անհնար է։ Բայց անկեղծ ասած՝ դրանք նաև էն մարդիկ են, որ ինձ հետ են պահում էդ խաչ քաշելուց, ու հիմա չգիտեմ՝ շնորհակալ լինեմ նրանց, թե՞… ։(
Չգիտեմ, էհ…

No comments: