Ահավոր դեպրեսիվ վիճակ ա մոտս։ Ու հենց էս պահերին ա, որ լրիվ մենակ եմ
զգում (դե ո՞ւմ ա պետք «դեպրեսիայոտ» մարդը)։ Թարսի պես էլ սովորությանս ոչ
համաձայն էսօր ուզում էի ասել-խոսել մեկի հետ էդ տանջող հարցի շուրջ ու
մեկ էլ ըհը… ինչպիսի՜ երջանկություն, մաման զանգեց։ Մամայի հետ էլ
բացարձակապես չեմ կիսվում (հա, գիտեմ, որ տարօրինակ ա), բայց էսօր պատրաստ
էի գոնե խորհուրդ հարցնել։ Ինչևէ, զանգն ուրախացրեց։ Հարցնում էր, թե երբ
էի իջնելու քոլեջ։ Զարմացա ու հարցրի՝ բայց ինչի՞։ Բա թե՝ ո՞նց թե ինչի,
չեմ տեսել քեզ էսօր։ Զարմանքս ավելի հաճելիացավ, ու էդպես ապշահար
պատրաստվում էի ասել, թե երբ… Մեկ էլ մաման թե.
-Նարին, դո՞ւ ես։
-Հա, բա էլ ո՞վ…
-Ես էլ գիտեմ՝ Սուսանին եմ զանգել, հլը սպասի,- ու պրծ։ Վերջ զանգին։
...
Էս էլ քեզ խորհուրդ։ ։)
★★★
Ինչ էլ լինի, «կյանքը մեկ ա շարունակվելու ա»։
Անընդհատ էս խոսքերն են զրնգում ականջներումս։
Ու իրոք…
No comments:
Post a Comment