Արթնացա Մինասի անհամար հաղորագրություններից։ Գիտեր, որ քնած եմ,
արթնացնելու համար ջանք չէր խնայում, իսկ ես մեղավոր զգալու ծանր
զգացողությամբ սեղմում էի հեռախոսիս կոճակն ու մի կերպ՝ կիսաբաց աչքերով
կարդալուց հետո էլի քնում՝ մինչև նոր ծնգոց լսելը։ Կարելի է ասել՝ քունս
հարամ եղավ, բայց դե գործի գնալու ժամանակն էլ էր, ուստի շնորհակալ եմ, որ
արթնացրեց, թե չէ քնած կմնայի, ինչպես անցյալ շաբաթ, երբ 7:25am դաս ունեի,
իսկ աչքերս բացեցի ուղիղ 9:00am-ին։
Գործի տեղն էսօր առաջին անգամ
ընդմիջում արեցի, էդ էլ հնդիկը թեյ էր վերցրել ինձ համար, եկավ ձեռքիցս
բռնեց տարավ, նստեցրեց (ոնց որ փոքր երեխայի), որ խմեմ։ Զարմանում է, որ
առանց ընդմիջման եմ աշխատում, իսկ ես կարծես փշերի վրա էի։
Նկարչության դասեր եմ վերցրել, հլը որ կարգին բան չենք արել։
Կիթառի
դասին լացս արդեն գալիս էր. ձախ ձեռքս ինձ ոչ մի կերպ չի ենթարկվում։
Մատանեմատս էլ մի քիչ ծուռ է, չգիտեմ դրանից է, թե չէ։ Այնուամենայնիվ, դեռ
չեմ հանձնվել։ Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կկարողանամ մի քիչ նվագել…
Ուրիշ, կյանքս լրիվ տակնուվրա է եղած։ Ես ինքս ինձ չեմ հասկանում՝ ինչ եմ անում ու ինչի եմ անում… Որ մտածում եմ՝ սիրտս կանգնում է…
Գնամ քնեմ։
No comments:
Post a Comment