Նախքան օրն ընտրելը օնլայն ստուգել էի ու ուրախացել, որ ծովափը գիշերվա ժամը տասներկուսին էր փակվում։ Հետո նույնիսկ զանգել էինք, էլի նույն բանն էին ասել, բայց էնտեղ հանկարծ ժամը տասին շուխուր ընկավ, թե եթե տասնհինգ րեպեի ընթացքում մեքենաները չհանենք, ապա բոլորին կտուգանեն։ Քաոսային վիճակ ստեղծվեց, բոլորը խառնվեցին իրար, հավաքվեցինք ու վազեցինք մեքենաների մոտ։ Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է խաբվեցինք, որոհետև շուրջս որ նայում էի, բացի մեզնից ոչ ոք տեղից չէր շարժվել։ Բոլորի խարույկները իրենց համար թեժ վառվում էին, իսկ մենք մերը հանգցրինք անտեղի։ Ինչևէ։ Ժամը հինգից էնտեղ էինք, մեկա հոգնել էինք արդեն։ Նախքան կրակ վառելն ահագին չլվել էինք։ Ուղղակի դարդս էն էր, որ էրեխեքից շատերն ուշ եկան ու չհասցրին գոնե մի տաս րոպե կրակի տաքությունն զգալ, բայց դե ինչ արած…

Անահիտն ու ես

Էս էլ մայրամուտից առաջ.

Տեղաշարժից հետո գնացինք մեր ընկեր հնդիկենց տուն՝ խմելու ու երգելու, էն էլ էնքան ժխոր արեցինք, որ մենեջերն եկավ նկատողություն արեց։ Առանց երգի էլ լավ անցավ։ ։)
No comments:
Post a Comment