Երեկ ծանոթներիցս մեկը զանգեց։ Երկար ժամանակ է, ինչ չէինք խոսացել։
Առանձնապես խոսելու բան էլ չկար, մնաց-մնաց հարցրեց՝ ի՞նչ նոր բան ես
փորձել էս մի ամսվա ընթացքում։ Պատասխանս շատ կարճ ու հիասթափեցնող էր. ոչ
մի բան։
Ասացի ու սկսեցի մտովի փորձել հիշել, թե իրոք ինչ նոր բան եմ
արել։ Առաջին բանը որ հիշեցի, առաջին անգամ կյանքում ձեռքս զենք վերցնելն
էր։ Էնքան էլ ծանր էր։ Չէի պատկերացնում։ Վերցրի ու ասի. «Կրակում եմ, մեկ ա
մեջը չկա, չէ՞»։ Առանց պատասխանին սպասելու՝ միանգամից քաշեցի ձգանը։
Ջղայնացավ.«Նման
բան չանես։ Երբե՛ք։ Միշտ նշան պիտի բռնես ու նպատակակետին կրակես, ոչ թե
աջուձախ սեղմես։ Ըտենց մարդ էլ կսպանես»։ «Իսկ էս ինչի՞ համար ա, հո որսի
գնալու համար չի՞, ատրճանակ ա, իսկ ատրճանակով մարդ են սպանում»,- սկսեցի
միամիտ ձևանալով՝ արդարանալ։ «Չեն սպանում. պաշտպանվում են»,- ուղղեց։
Հիմա կրակելու մեծ ցակություն ունեմ։ Մտածում եմ՝ էրեխեքին ասեմ, գնանք կրակելու (Տիր)։
No comments:
Post a Comment