Վերջերս անտանելի էի դարձել. մեծ ու փոքր աչքիս համարյա չէին երևում։
Մտածմունքներից արդեն գժվում էի։ Ընտանիքիցս թաքուն պլաններ էի գծել ու
որոշել թաքուն էլ իրագործել, բայց ահավոր մեղավոր էի ինձ զգում, չնայած որ
ոչ մի կերպ ասել չէի կարողանում։ Խուսափում էի նրանցից՝ ուղղակի ուշ տուն
գալով, իսկ տունը լինելու դեպքում՝ ժամանակս քնած անցկացնելով կամ
ձևացնելով, թե գիրք եմ կարդում, ինձ չխանգարեն։
Էսօր հերթական անգամ ուշ
տուն եկա։ Անի հետ գնացել էինք զբոսնելու.... հասանք մինչև աստղադիտարան,
հետո մինչև իջանք, արդեն մթնել էր։ Էս զբոսանքի ընթացքում հասկացա, որ
մարդկանցից ավելի շատ եմ վախենում, քան ասենք՝ գիշատիչ կենդանիներից կամ
իժերից, բայց էս լրիվ ուրիշ թեմա ա։ Եկա տուն ու անկախ ինձնից լրիվ
որոշումներս երես առ երես ասեցի պապային։ Սկզբում հիասթափության նշաններ
նկատեցի, նույնիսկ մի քիչ հակաճառեց, բայց հետո լրիվ իմ կողմից էր,
թիկունքիս կանգնած։
Ուրախությունից քունս չի տանում։ Քանի ժամ ա՝ նստած
եմ մթության մեջ (իսկ ես պաշտում եմ մթությունը) ու հրճվում եմ էն մտքից,
որ էլ մենակ չեմ…
Իսկ էսքան ժամանակ էդ ամեն ինչից տեղյակ էր միայն մի
մարդ, որ հանգիստ տանում էր իմ նազուտուզը, փորձում քաջալերել ու հույս
տալ։ Շնորհակալ եմ նրան ու շնորհակալ եմ Աստծուն, որ նրա նման մարդ կա իմ
կյանքում։ ։)
No comments:
Post a Comment