Երբ վեց տարեկան էի, մեր գյուղում մի կին ասեղնագործության խմբակ բացեց ու շատ աղջիկներ սկսեցին գնալ ասեղնագործել սովորելու։ Այսինքն՝ միայն ասեղնագործել չէ, ուրիշ ձեռքի աշխատանքներ էլ էր սովորեցնում։ Մեր հարևանի աղջիկն էլ սկսեց հաճախել էդ խմբակ (վեցերորդ դասարան էր)։ Ես էլ առաջին անգամ որ տեսա իր գործերը, հիացա ու մեջս ասեղնագործել սովորելու ուժեղ ցանկություն առաջացավ։ Էս աղջիկը խոստացավ, թե կհետաքրքրվի՝ էդ տարիքի էրեխեքին խմբակ ընդունո՞ւմ է ընկեր Անահիտը, թե՞ չէ։ Հետո էլ ասեց, թե՝ 7+ տարեակններին է ընդունում։
Օրերն ու ամիսներն էի հաշվում, թե երբ պիտի յոթ տարեկան դառնայի, որ խմբակ հաճախելու իրավունք ունենայի։ Վերջապես էդ օրն եկավ. դարձա յոթ տարեկան, ու երբ նրան հիշեցրի, որ ուզում եմ ես էլ գնալ իրենց խմբակը, ասեց՝ ընկեր Անահիտն ասել է, որ երբ որ դպրոց գնա, էն ժամանակ նոր կարող է գալ։ Էլի տեղս նստեցի ու սկսեցի երկար ու ձիգ օրերը հաշվել։ Մամային էլ միշտ տեղյակ էի պահում հաշվարկներիս մասին, որ հաստատեր՝ իրոք քիչ է մնացել։
Սեպտեմբերն էլ եկավ, գնացի դպրոց։ Հենց առաջին իսկ օրը դասից տուն գալուց ու հաց ուտելուց հետո վազեցի հարևանուհուս տուն ու ինքս ինձնից գոհ ասեցի՝ ես արդեն դպրոցական եմ, էսօր խմբակ եմ գալու։ Էս աղջիկը թարս նայեց ու ասեց՝ կերազե՛ս։ Չհասկացա՝ ինչ նկատի ուներ։ Ոնց որ թե տրամադրությունը լավ չէր։ Էլ չխոսեցի։ Հետո որ գնացի տուն, մամային ասացի՝ ինքը հետաքրքրվեր։ Պարզվեց, որ շատ առաջ են իրենք անցել, շատ բան են սովորել, ու ընկեր Անահիտին նոր աշակերտ պետք չի։ Տխրեցի։ Ահավոր շատ տխրեցի։ Ախր էդքան սպասել էի՝ հույսս չկտրելով, որ մի օր կգա ու ես էլ կկարողանամ տարբեր տեսակի կարեր սովորել ու կիրառել իմ ասեղնագործության մեջ (մինչ այդ սկսել էի ինքս ինձ իբր թե ասեղնագործել. հենց հարևանուհուցս էի սովորել, հետո էլ չէր թողնում նայեմ, դրա համար շատ բան չսովորեցի)։
Մի խոսքով, հուսախաբ եղա։ Մաման էլ երևի տեսավ, որ շատ էր վրաս ազդել էդ ամեն ինչը, մի օր (ահագին ժամանակ անց) ասաց.
-Նարին ջան, ուզո՞ւմ ես Ռոզա տատիկին ասենք՝ իրա մոտ գնաս, ինքը քեզ սովորացնի ասեղնագործել։
-Ռոզա տատիկը ասեղնագործել չգիտի,- փնթփնթացի։
Հետո պարզվեց, որ լավ էլ գիտեր։ Մի օր մի թաշկինակ էր բերել էդ կինն իր հետ, որ ապացուցեր՝ ասեղնագործելուց գլուխ է հանում։ Որ էդ թաշկինակը տեսա, բերանս բաց մնաց։ Ասաց, որ ասեղնագործել էր չորրորդ դասարանում։ Այ էդ ժամանակ հավատացի, որ իրոք ինձ ահագին բան կարող էր սովորեցնել ու սկսեցի գնալ Ռոզա տատի տուն՝ հույս ունենալով, որ ես էլ չորրորդ դասարանում կկարողանամ նմանատիպ մի թաշկինակ ասեղնագործել։
Ու սկսվեցին դասերս։ Նույնիսկ ամենաշոգ օրերին չէի ալարում, վեր էի կենում գնում Ռոզա տատի տուն։ Իսկ Ռոզա տատը մեր տնից ահագին հեռու էր ապրում։
Տարօրինակ էր, բայց նրա տունը միշտ հով էր։ Մուգ գույնի հաստ վարագույրներ ուներ ու միշտ լուսամուտները փակ էր պահում։ Ես որ գնում էի, վարագույրներից մեկը մի կողմ էր քաշում, նստում էինք պատուհանի մոտ ու սկսում էր ինձ ցույց տալ՝ ինչը ոնց անել։ Սկզբում մի քիչ ինքն էր ասեղնագործում, հետո ես շարունակում էի…Պիտի խոստովանեմ, որ ահագին բան սովորեցի նրանից։ Ճիշտ է, էն ժամանակ դժգոհ էի, որովհետև հարևանուհիս ավելի սիրուն բաներ էր սովորում, բայց դե հիմա էդ էր։ Չնայած մի քիչ վատ էի զգում, երբ հետաքրքրվում էր, թե Ռոզան ինձ ինչ է սովորեցրել, որովհետև գիտեի, որ անուն պիտի դներ ու փնովեր, բայց դա իմանալով հանդերձ, էլի խելոք-խելոք հիմարի պես նրան ցույց էի տալիս աշխատանքներս։ Իմ խելքն ասա…
Հետո մեր ծանոթներից մեկի աղջիկն ասեց, որ ինքն էլ է ընկեր Անահիտի խմբակը գնում ու ինքն ինձ կսովորեցնի իր սովորածը։ Ռոզա տատի մասին մոռացա ու շաբաթ օրերն սկսեցի գնալ Քրիստինեենց տուն։ Այգում նստարաններ ունեին, հանգիստ նստում էինք ու ասեղնագործում։ Ահագին «գաղտնիքներ» էլ նրանից սովորեցի։
Մի խոսքով, էդ ժամանակ շատ կարևոր էր ինձ համար ասեղնագործել սովորելն, ու ես իմ ուզածին հասա։ Հետագայում որ տատիկիս տանն էի մնում, նրա հարևանի էրեխեքի հետ մոտ էի, մի քանի անգամ նրանց հետ գնացի էնտեղի ասեղնագործության խմբակը։ Մի տեսակ ձանձրալի էր, չշարունակեցի։ Իսկ երբ հինգերորդ դասարանում մեր աշխատանքի դասին հերթը հասավ ասեղնագործություն անելուն, ես ինձ արդեն վարպետ էի զգում էդ գործում։
Նախքան Երևան տեղափոխվելն սկսել էի սփռոց ասեղնագործել մեր հյուրասենյակի սեղանի համար, էն էլ որ տեղափոխվեցինք, էդպես կիսատ էլ մնաց։ Ճիշտ է, հետո էլի գյուղ գնացի տատիկենց հետ ապրելու, բայց հեչ ասեղնագործելու հավես չունեի։
Հետո էլ դե եկա էստեղ։ Մի օր էնպես հավեսս եկավ էս կայքը հայտնաբերելուց հետո, որ բռնեցի առանց երկար-բարակ մտածելու օնլայն ահագին մուլինե թելեր, ասեղներ ու օղակ պատվիրեցի, բայց մինչև դրանք հասան, հավեսս փախավ։ Ավելի ճիշտ՝ մի վարդ ասեղնագործեցի, էդ էլ կիսատ-պռատ, որովհետև ասեղնագործում էի ու անընդհատ մտածում՝ էհ հա, բայց ինչիս ա պետք էս վարդը։ Երևի տարիքային էր, անցավ գնաց ասեղնագործելու հաճույքը։ ։)
Մոտ տաս տարի է, ինչ թել ու ասեղ կարգին ձեռքս չեմ վերցրել, բայց կարծում եմ, որ մի օր դեռ հավես կունենամ …ու որ ունենամ, իմ տան համար, եթե իհարկե իմ պատկերացրած տունն ունենամ, մի օր մի սփռոց կասեղնագործեմ։ ։)

No comments:
Post a Comment