Thursday, March 12, 2009

Ձեռքից գնում եմ

Ամեն ինչս թամամ էր, մնում էր մենակ ոտքս ցավա:
Երկու օր է կաղալով եմ ման գալիս, ձախ ոտքս գետնին դնել չեմ կարողանում ու չեմ հասկանում, թե ինչու է այդպես:

Էսօր դասի չգնացի: Առավոտ ժամը վեցին Արմին զանգեցի (ասել էր առավոտ կզանգես ու կստիպես, որ արթնանամ ու գամ համալսարան, որ գրադարանում դաս անեմ), էն էլ ասաց՝ եղանակը դուրս չի գալիս, չեմ ուզում տեղիցս վեր կենամ: Ասացի՝ դե որ ըտենց ա, ես էլ չեմ գնում: Ընդամենը մի դաս ունեի, էդ էլ ամփոփում էր լինելու: Մտածեցի ես ինքս կամփոփեմ:

Էն էլ մինչև հիմա դեռ կես գլուխ եմ կարդացել: Արանքում քիմիայի լաբորատորն էի գրում: Թագուհին հաշվարկը սխալ էր արել, Ջենիսի հաշվարկներն էլ Թագուհու արածի հիման վրա էր: Մինչև ուղղեցինք ու նորից էդքանը գրեցի, ահագին ժամանակ գնաց:

Հիմա էլ գլխացավս էլի հյուր եկավ: Կամաց-կամաց ձեռքից գնում եմ:

***
Սկսել եմ սիրել նյարդաբանությունը: Կարելի է արդեն էդ գծով մտածել...

No comments: