Անհամբեր սպասում եմ էս շաբաթվա ավարտին: Ընդամենը մի քանի օր է, ինչ դասերն սկսվել են, բայց չեմ ուզում էլ շարունակել: Ախր ամեն օր 4 ժամ ընդմիջում ունեմ, ոչինչ անել չի ստացվում: Ուղղակի մեռնում եմ սպասելով ու ձանձրանալով:
Հիմա էլ գրադարանում նստած եմ: Երկու ժամը հազիվ գլորեցի, երկու ժամ էլ դեռ կա: Լավ է գոնե դասերն արագ են անցնում, մանավանդ էսօր, որովհետև քունս չէր տանում դասին, հավեսով ու ուշադիր լսում էի դասախոսին՝ քնելու մասին մտածելու փոխարեն:
Երեկ ինձ հազիվ ստիպեցի իրիկունը պառկել ու ժամը տասը դեռ երևի չկար, արդեն քնած էի: Երևում ա սրանից հետո պիտի սենց ինձ ստիպելով պառկեմ քնեմ, բայց դե միշտ չի, որ քունս տանում ա: Օրինակ՝ երեկ ուժասպառ եղած էի: Մի քանի օր շարունակ ընդամենը 3-4 ժամ էի քնել, աչքերս կուլ էին գնում:
Չգիտեմ ինչու հեչ տրամադրություն չունեմ:
Արմը զանգեց, գնացի, հետո կգրեմ :
No comments:
Post a Comment