Wednesday, June 24, 2009

Տանողներս շատացել են...

Դասից ինձ տուն տանողները շատացել են: Մեկ ընդհանրապես ոչ մեկն իմ գոյության մասին չի հիշում, շատ զբաղված են լինում (թարսի պես էդ օրերին իմ տուն գնալու ժամին ավտոբուսն էլ չի ուզում գա ու ես ջղայնացած դարի տևողություն ունեցող մի ժամ սպասում եմ կանգառում), մեկ էլ բոլորը միանգամից են հիշում:
Էսօր, օրինակ, Վալն ու Արմը «կռիվ էին անում», թե ով պիտի տանի: Արմն ասում ա՝ լավ էլի, մենակ չեմ ուզում քշեմ, իմ հետ արի գնանք: Վալն էլ մի կողմից գրում ա՝ չէ, ես եմ գալիս քեզ տուն բերեմ, կսպասես ինձ:
Վերջում Արմին համոզեցի, որ Վալի հետ գնամ: Գիտեմ, որ մի բան եղել է, երևի ուզում է տնից դուրս գա, որ պատմի, ցրվի: Էլի երևի հերթական անիմաստ գժտություն: Ինչևէ, հետո էլ ասում են՝ քշել սովորի: Ինչի՞ս ա պետք:

No comments: