Երեկ էնքան երկար էի քնել նախորդ գիշերվա ուշ քնելու պատճառով, որ արդեն գիտեի՝ քունս չէր տանելու: Ժամը մեկի կողմերն էր, մենակ ես ու մաման էինք արթուն, խնդրում էի, որ ինքն էլ չքնի ու հետս խոսա: Ինքս իմ վրա զարմացել էի: Մի ժամանակ ընդհանրապես կտրվել էի աշխարհից, ոչ ոքի հետ չէի խոսում. ցերեկները քնած էի, իսկ գիշերն՝ արթուն ու շփման կարիք չէի զգում, իսկ հիմա կարծես վախում էի մենակ լռության մեջ նստելուց, բայց ինչ արած, մի բաժակ սուրճ խմելուց հետո մամային թողեցի, որ քնի, իսկ ես տեղավորվեցի բազկաթոռին «Ոճիր և պատիժ»-ը կարդալու: Մի երկու ժամ կարդալուց հետո հոգնեցի ու նոթբուքը տարա զալ: Ֆեյսբուքում երեխեքը համալսարանի ավարտականի նկարներն էին դրել, նայում էի ու ափսոսալով մտածում, որ ընդամենը երկու տարի հետո ես էլ եմ ավարտելու: Չեմ ուզում.... Մեծ հաճույքով, եթե հնարավորություն ունենայի, 2011 թվականը առաջ կտայի, ոնց-որ 2006-ն էի ուզում, բայց դե... ինչևիցե...
Մի երկու ժամ ինետում մնալուց հետո շարունակեցի կարդալ, իսկ էդ ընթացքում Արինեն գրեց: Ուզում էր ճշտել, թե երբ եմ Իսպանիա գնալու:
-Գոնե Շվեդիա արի, հաշվի առնելով, որ ստեղ բարեկամ ունես,- սկսեց համոզել:
-Շվեդիայում ի՞նչ կա, սովորելու եմ գալիս, Ար:
-Գոնե ասա, երբ ես գալիս:
-Այ մարդ, դեռ ես էլ չգիտեմ, կարող ա աշխարհը քանդվում ա ու չեմ գալիս,- գրեցի, բայց ուղարկելու կոճակը չսեղմեցի: Փոխարենը գրեցի.
-Որ գամ, կզանգեմ:
-Թաքուն չգաս, հետո վերադառնաս ու նոր զանգես:
-Էղավ:
-Գալու եմ մոտդ, իմացի: Ի դեպ Արթուրն էլ ա Իսպանիայում: Իրան էլ կտեսնենք:
Արթուրի մասին մոռացել էի, հա բայց ինչ անեմ: Բան չգրեցի:
-Հետո քեզ Շվեդիա կտանենք մի կերպ, հասնում ես ստեղ ու մեր տուն չես էլ ուզում գաս: Տենց չի լինի:
-Լավ Ար ջան, թե ստացվի, կգամ, նախօրոք էլ ձեն կհանեմ: Հիմա գնամ մի քիչ գիրք կարդամ:
-Դու էլի կարդո՞ւմ ես:
-Նոր եմ սկսել...
Ժամը վեցի կողմերն էր, չզգացի էլ ոնց անցավ էդքան շուտ, պապան արթնացավ, եկավ գլխիս վերևը կանգնեց:
-Դու ուղեղիդ հանգիստ տալո՞ւ ես, թե՞ չէ: Գիշերվա պահակ ես, ինչ ես...
Ժպտացի:
Քիչ հետո մի քանի թղթեր բերեց.
-Նարինե, սրանք էսօր կմուծես իմ հաշվի համարից, թե հարմար ժամանակ ունենաս:
Զարմացած նայեցի նրան:
Էդ մոմենտին Վալն էլ մտավ հյուրասենյակ ու միանգամից ասաց.
-Էս արդեն Նարինե ես դառե՞լ:
-Ինչի մինչև էս Նարինե չէ՞ր,- պապան էլ իր հերթին զարմացավ:
Ես էլ ժպտալով իրանց էի նայում: Պապան ինձ հեչ Նարինե չէր ասել, միշտ առանց չարաբաստիկ «ե»-ի էր ասում անունս, տեսնես էսօր ինչ էր եղել: Ընդհանրապես ծանոթ մարդիկ անունիս կրճատ ձևով են դիմում ինձ (Նար, Նարին) ու երբ երկար են ասում, հաստատ գիտեմ, որ մի բան էն չի, կամ նեղացած են, կամ ջղայնացած (Պապայի դեպքում ոչ էն էր, ոչ էլ էն): Դրա համար էլ չեմ սիրում անունս, չնայած վիրտուալում ահագին օգնում է մարդկանց տրամադրությունն իմանալու հարցում...
Ինչևիցե, ամենքն իր գործին գնաց (Ի դեպ, էսօր Վալի առաջին աշխատանքային օրն էր), էլի ես ու մաման մնացինք: Լուրերն էինք նայում, հետո Երևան զանգեցի ու մի քանի ժամ Անիենց հետ խոսալուց հետո զգացի, որ անջատվում եմ: Ինչքան ժամանակ է՝ չէինք խոսացել: Մաման գնաց դասի, ես էլ պառկեցի քնելու: Մեկ անց կես իբր պիտի արթնանայի, հեռախոսը դրել էի կողքս, որ ձայնը լսեմ, էն էլ մի մոմենտ աչքերս բացեցի՝ անհետացել էր: Այ քեզ հրաշք: Տանը մարդ չկա. ո՞վ պիտի վերցրած լինի: Չալարեցի, տեղիցս վեր կացա ու զանգեցի հեռախոսիս: Մաման վերցրեց:
-Մամ, բուդիլնիկս հինգ րոպեից պիտի զնգար, ինչի՞ ես վերցրել հեռախոսս:
-Իմը փչացավ, պետք էր Նար ջան, էս ա գալիս եմ , բերում եմ:
Իրականում էդ անիրավն ինձ պետք էլ չէր: Ուզենայի, առանց դրա էլ կարթնանայի, բայց մեկ-մեկ անկախ ինձնից ջղայնանում եմ, որ առանց հարցնելու իմ իրերին ձեռք են տալիս, բայց դե որ մաման տեսել էր քնած եմ, ձայն չէր հանել:
Տենց մինչև երեք անց կես քնեցի, Վալն եկավ տուն, դես-դեն, օրս անցավ անկապ: Լիլիա տյոտյան զանգեց, չէի սպասում: Վաղուց չէի խոսացել...
Իրիկունը ՄՍՆ-ով Անահիտի հետ էի խոսում, էն էլ գնաց դաս անելու: Հակն էլ եզրակացրել էր, որ իրանից հոգնել եմ, սիրուն-սիրուն ստատուսներ էր գրում, կարդում էի:
Հետո հանկարծակի մտա AIM, միանգամից Արմը գրեց, բա թե՝ ես գնացի համալսարան էսօր, ուրբաթ օրը քեզ նեղություն չեմ տա:
Շատ լավ... Հարցրի ինչ է անում, ասաց կոշիկների սայտ է նայում, ինչպես միշտ: Ուղարկեց, ես էլ սկսեցի նայել ձեռի հետ: Երբ նա մի ազատ վայրկյան է ունենում, անմիջապես խանութների սայտերն է մտնում ու կոշիկներ նայում:
Մի օր գրադարանում նստած էինք, մեկ էլ կյանքից հոգնած ձայնով ասաց.
-Նարին, որ մեռնեմ, կոշիկներս քեզ եմ թողնելու: Իմ հարստությունն իմ կոշիկներն են:
-Շատ շնորհակալ եմ:
Քիչ անց փոշմանեց, թե՝ չէ, ավելի լավ ա հետս թաղեն, իսկ թաղումիս ծաղիկի փոխարեն կոշիկ կբերեք:
Մնացի շշմած, հետո մի պահ պատկերացնելով կոշիկների կույտը, ծիծաղից մեռա....
Վերջը, ահագին խոսեցինք, ինքը գնաց:
Գնացի հյուրասենյակ: Պապան ֆիզիկայի գրքերս էր նայում: Որ իմացավ էդ երկու գիրքը հինգ շաբաթվա ընթացքում եմ անցնելու-վերջացնեմ, սկսեց համոզել, որ սովորական քառորդի ժամանակ վերցնեմ ֆիզիկայի դասերը:
- Հինգ շաբաթն ի՞նչ ա, էն ա ասա թռուցիկ կերպով անցնելու եք, բան չես սովորելու:
-Չէ՛, պապ, ուղղակի խտացված ծրագրով ենք անցնելու ու ամեն օր էլ լեկցիայի ենք:
-Բայց ինչի՞ ես վռազում: Ուրիշ թեթև դաս չկա՞ր: Ֆիզիկան կարևոր ա:
-Կար, բայց ես ֆիզիկա եմ ուզում: Համ էլ Նորոն ասեց չես կարա երկուսն իրար հետ հասցնես, կտեսնենք հլը կարա՞մ, թե՞չէ:
-Ինչի հետևից ես ընկել:
-Պա՛պ, ես ուզում եմ ֆիզիկա սովորեմ:
-Սովորի, սովորի, բան չեմ ասում:
Թողեցի եկա ՄՍՆ-ի մոտ: Հետո էլ... ՄՍՆ-ի արխիվում է հետոն...
No comments:
Post a Comment