Առավոտյան ձեռքս գցեցի հեռախոսին, աչքերս մի կերպ բացեցի, կարծում էի Արմն էլի գրած կլինի, որ չի գալիս, քանզի չի կարողանում արթնանալ, բայց ոչ մի բան չէի ստացել: Մաման, ինչպես միշտ, էլի Հայասնտան էր զանգել, խոսում էր: 7:10 արդեն պատրաստ սպասում էի, որ Արմը զանգը տա ու գնանք, բայց փոխարենը սմս ստացա: Մտածեցի՝ էլի վերջին վայրկյանին միտքը փոխեց, բայց գրել էր, որ մի տաս րոպեից կիջնի:
Տաս րոպե անց նստեցինք մեքենան: I-podն էլ էր վերցրել, որ երաժտություն լսենք: Նախորդ օրվա փիլիսոփայական զրույցին անդրադարձավ. ձայն չէի հանում, ուղղակի ժպտում էի: Հավես չկար նորից էդ թեմաները լսել/շոշափել, մանավանդ, որ ընդհանրապես չեմ սիրում փիլիսոփայել, իսկ որ խոսեի, անպայման կշարունակվեր էդ զրույցը:
Արդեն Վայն էինք հասել, մեկ էլ Արմը հիշեց, որ հեռախոսը չի վերցրել: Առաջարկեցի ետ դառնալ ու վերցնել, գիտեի, որ առանց հեռախոս ինքը կյանք չունի: Ասաց կդիմանա, բայց մի քանի վայրկյան անց էլ հիշեց, որ Նաիրիի հետ պայմանավորվել էր հանդիպել մաթեմ պարապելու, բայց տեղը չէին որոշել. համարն էլ անգիր չգիտեր, որ իմ հեռախոսով կապնվեր:
Զանգեց եղբորը, խնդրեց որ բերի: Տենց հասանք համալսարան, հանգիստ մեքենան կանգնացրինք ու գնացինք Ակրմեն սուրճ վերցնելու: Հեռախոսս թողեցի Արմի մոտ, որ Յանգում շատ չկանգնի սառի, միանգամից եղբոր գալն իմանա ու գնա վերցնի իր հեռախոսը:
-What if someone calls you?
-Մի վերցրու կամ էլ ներվերի հետ կխաղաս,- ծիծաղելով պատասխանեցի, իմանալով հանդերձ, որ ոչ ոք էլ չի զանգի:
Սուրճը վերցրեցինք, մեկ էլ Արմը հիշեց, որ հաշվիչն ա մոռացել բերի: Մոտս կար, տվեցի: Սկսեց ծիծաղելը՝ u r very useful today :)
Դասին անընդհատ ժամին էի նայում ու անհամբեր սպասում ավարտին: Դրանից հետո «քննարկման սեսիա» ունեինք: Իմ սեսիան դասավանդող ասպիրանտը մի քնած ֆրանսիացի տղա ա: Ոչ մի բան ոչ բացատրում ա, ոչ էլ: Մենակ կանգնում ա ու սպասում մինչև ինչ-որ մեկը մի խնդիր առաջարկի կամ հարց տա: Մի խնդիր լուծելն էլ մոտ կես ժամ ա տևում, մի խոսքով` ահավոր ա: Թողեցի ու գնացի մյուս խումբ ու չփոշմանեցի: Ջոնը շատ ակտիվ մթնոլորտ էր ստեղծել լսարանում, րոպեները թռան, չզգացինք ոնց:
Սրանից հետո գնացի գրադարան. Արմին գտնել չկարողացա, ուստի մենակ իջա հաց ուտելու: Լսարանը կես ժամ շուտ դատարկվեց, մտա ներս, գլուխս սեղանին դնելն ու աչքերիս փակվելը մեկ եղավ: Մինչև լեկցիայի սկսելը քնեցի:
Էս մի դասը հետաքրքիր ա անցնում, բայց սրա սեսիայի ասպիրանտն էլ չի կարում լավ բացատրի: Խելացի մարդիկ են, բայց բացատրելուց շատ հեռու: Առավոտից որոշել էի չնստել էդ վերջին դասին: Երբ դուրս եկա, Արմն արդեն սպասում էր: Մինչ ես շուտ տուն հասնելու մասին էի մտածում, ինքն ասեց՝ մի հատ Քովել գնանք, tutoring-ին գրանցվեմ: Ճարս ինչ, գնացինք:
Քովելում մոտ մի երկու տարի առաջ էի եղել, որ համալսարան էի գնացել orientation-ի համար, երեք օր մնացի, սովորելու պլանն էդտեղ կազմեցինք, Դեյվիդն ինչ ասում էր, ասում էի միևնույնն է իմ համար. համոզված էի, որ համալսարան չեմ գնալու ու ինչ դաս էլ վերցնեմ, ավտոմատիկ կերպով հենց դասերի առաջին օրը չեղյալ էին համարելու: Մտքումս մենակ ինքս ինձ հարց էի տալիս՝ ի՞նչ եմ անում ես ստեղ, ինչի՞ եկա, մեկ ա չեմ գալու....բայց Աստված բարին կատարեց ու ի մեծ ուրախություն ինձ, գնալս ստացվեց:
Արմի հետ հանրակացարանների մոտով երբ անցնում էինք ու աստիճաններով բարձրանում, մանրամասն հիշում էի երկու տարի առաջ կատարած քայլերս, երբ ամբոխից հա ուզում էի հեռանալ, Դեյվիդի խոսացածին ուշադրություն չէի դարձնում, իսկ վերջում չդիմացա ու առանց որևէ բան ասելու հանրակացարանի բանալին հանձնեցի ու Վալի ու Ալի հետ եկա տուն: Ճանապարհին Քեյթը զանգեց թե՝ Դեյվիդն ասում ա ուր ես, բոլորս քեզ ենք սպասում, արի, որ գնանք: Ասացի՝ վատ եմ զգում, ես գնում եմ, դուք սկսեք:
Իսկ երբ Արմի հետ արդեն վերադառնում էինք, հեռվում միջազգային ուսանողների օֆիսը երևաց ու մի ծանոթ զգացողություն առաջացավ մոտս: Սևամորթ պարոն Ուայթի (White) հետ ունեցած հանդիպումը հիշեցի, երբ համոզեց, որ ուսանողական վիզայի դիմեմ և միջազգային ուսանող համարվեմ, սակայն համալսարանը վիզա տալու համար բանկից ապացույց էր ուզում, որ նշված գումարի չափով փող է հատկացվելու ինձ, բանկն էլ իր հերթին համալսարանից ուսանողական վիզայի ապացույցն էր ուզում, որ վարկ տա: Մնացել էի երկու կրակի արանքում: Ոչ մեկը չէին զիջում: Ինչ ահավոր օրեր էին, ունքերս անկախ ինձանից կիտվեցին էդ հիշողությունների պատճառով:
Վերջապես նստեցինք մեքենան, մի քիչ գնացել էինք, մեկ էլ Արմը նկատեց, որ մեքենայի վրա ծրար կա: Պարզ էր, որ տուգանք է ստացել: Չհամբերեց, ճամփի մեջտեղը կանգնեց, ծրարը վերցրեց, ջղայնացավ: Չհասկացանք ինչի համար էին տվել: Վրան ուղղակի գրված էր, որ blue permit ունեցողների տեղն ենք կանգնել: Արմն էլ պնդում էր, որ իր փերմիթը կապույտ ա: Ինֆորմացիոն կենտրոններից մեկում կանգնեցինք, տրանսպորտի օֆիսի տեղն իմացանք ու քարտեզին հետևելով շարժվեցինք էդտեղ: Արմը ավտոն էլի «բլու փերմիթի» տակ կանգնացրեց, տուգանքի ծրարը դրեց նորից մեքենայի վրա, որ երկրորդը չստանա ու գնացինք օֆիս: Պարզվեց, որ իր փերմիթի կապույտ գույնը ոչինչ չէր նշանակում, դա դեղին փերմիթ էր, ուղղակի կապույտ գույնով: Աշխատողը ծիծաղելով ասաց, որ բոլորն էլ էդպես են կարծում ու էդ պատճառով տուգանք ստացողները շատ են: Այնուամենայնիվ, Արմը բողոքարկեց, մի քանի պատճառներ գրեց տուգանքն անարդար համարելու համար, բայց թուղթը հանձնելուց հետո նկատեցինք, որ պատին գրված էր էդ պատճառները հաշվի չեն առնվում: Ինչևիցե, արդեն երկու ժամ անցել էր իմ դասից դուրս գալուց, հազիվ դուրս եկանք, էն էլ Վեսթվուդում մի ահավոր խցանում էր առաջացել: Տաս մետր տեղը հինգ րոպեում հազիվ էինք անցնում: Մի կերպ դուրս եկանք Սանսեթ, մեկ էլ մաման զանգեց:
-Նա՞ր, ո՞ւր ես:
-Գալիս ենք...
-Հո թրաֆիկ չի՞:
-Հա, ի՞նչի:
-Մայքլ Ջեքսոնն ա մահացել, նոր հաղորդեցին լուրերով, ձեր համալսարանի հիվանդանոցում ա, հիմա էլ լիքն են էդտեղ...
Մնացի զարմացած: Ահա թե ինչու էինք կրիայի նման առաջ գնում: Արմն էլ թե՝ հա, UCLA-ի հիվանդանոց են բերել Ջեքսոնին:
-Բայց ասում ա մեռել ա:
-Օ՜հ, հա՞:
Է՜հ, Ջեքսոնն էլ գնաց:
Եկանք տուն, արդեն ժամը հինգի մոտերքն էր: Ինետում լռվեցի, ժամը իննին նոր պառկեցի քնելու, իսկ տասնմեկին վեր կացա: Հետո գիշերն ուզում էի ֆիզիկա անել, բայց Մարիամի հետ սկսեցի խոսել, տենց էլ մնաց...
No comments:
Post a Comment