Saturday, June 27, 2009

Մի ոչ շատ սովորական ուրբաթ օր

Ինչ դասերս սկսվել են, առավոտվա 7:45 րոպեից սկսած մինչև 4:00-ը համալսարանում եմ լինում ու ցավալին այն է, որ ուրբաթ օրերն էլ եմ դասի գնում, մինչդեռ իմ ընկերներից շատերն այդ օրն ազատ են:
Արմն էլ ուրբաթ օրը դաս չունի, բայց որ իմացավ ես գնալու եմ, ասաց ինքը ինձ կտանի: Ինչքան ասացի՝ ես ինքս կգնամ, չէ ու չէ, իր սիրտն ուզում էր, որ ինքը տանի:
Մի քիչ ուշ դուրս եկանք, դասիս սկսելուց տասնհինգ րոպե առաջ հասանք: Արագ-արագ գնացինք սուրճ վերցնելու, Արմին հրաժեշտ տվեցի ու գնացի դասի: Ինքն էլ պիտի գրադարան գնար պարապելու: Դասից հետո գրադարան գնացի, ինչպես միշտ... Զարմանալիորեն բոլորս ընկերներս օնլայն էին (օհ, ուրբա՛թ էր) ու չէի հասցնում պատասխանել նրանց գրածներին, չորս ժամ ընդմիջումս մի րոպեի պես թռավ: Գնացի Ուանգի դասին: Հա՛, արանքում իջել էի Ակրմեն, ամենուր Ջեքսոնի երգերն ու կլիպներն էին միացրել ու բոլորը ուշադիր նայում էին ու նույնիսկ դասի ժամին էլ նրա մասին խոսում: ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ:
Անահիտի հետ պայմանավորվել էի, որ ավտոբուսով կգնամ իրենց փողոց, հետո միասին կգնանք մի տեղ: Տուն գնալ չէի ուզում, այսպես ավելի հարմար էր, ժամանակ էլ չէինք կորցնի, բայց հետո Վալն ասաց ինքն է գալու ինձ տանի: Մի խոսքով՝ Անահիտին վերցրինք ու Վալը մեզ Վայնի վրա իջացրեց:
Երկու ընկերուհի իջել ենք ու իրար երես ենք նայում՝ հիմա ո՞ւր գնանք ու մի ծիծաղ է սկսվել, էլ ասելու չի: Մոտակայքում The Coffee Bean կար, գնացինք սուրճ վերցրեցինք ու տեղավորվեցինք ազատ սեղաններից մեկի շուրջ: Coffee Bean-ը հեչ չեմ սիրում, որովհետև հայերի մի տեսակ կա, որ միշտ լռված է լինում այդտեղ ու ներվերիս ազդում, բայց գիտեի, որ էստեղ հայեր չեն լինի, հիմնականում Little Armenia-ում են: Մի խոսքով՝ հանգիստ զրուցում էինք, ասում, խոսում, ծիծաղում: Հանկարծ Անահիտի աչքն ընկավ հեռախոսիս ու հարցրեց.
-Էս քո ու մամայիդ հեռախոսներն էդքան նմա՞ն են, որ չի տարբերում:
Մեռա...
Ընդամենը մի քանի օր առաջ մաման Հովոյին զանգելու փոխարեն զանգել էր Անահիտին ու զարմացել: Հետո հասկացել էր, որ իր հեռախոսի փոխարեն իմ հեռախոսով է զանգել: Իմ ու իր հեռախոսները շատ նման են, մենակ համարն ու մեջի կոնտակտներն են տարբեր: Speed dial-ով իմ հեռախոսում համար 3-ն Անահիտն է, իր մոտ՝ Հովոն: Գործ անելուց էլ մաման մեկին որ զանգում է, առանց նայելու հեռախոսի մեջի նկարին՝ մեխանիկորեն սեղմում է թիվն ու վերջ:
Անահիտը կոնտակտներն էր նայում ու զարմանում. որոշ մարդկանց համարներ կային, որոնց հետ ոչ խոսում եմ, ոչ էլ նույնիսկ ճանաչում: Հիշեցրեցի, որ Վալի հեռախոսն էր դա սկզբում: Համարներն էդտեղից են մնացել: Մի խոսքով՝ մի կոնտակտի հասավ, ասաց՝ զանգե՞մ: Ասի՝ զանգի, բայց private: Ինչքան փորձում էր, չէր ստացվում: Իր հեռախոսով փորձեց. էլի վերցնող չկար: Քիչ անց զանգ եկավ նրան: Տեղից վեր թռավ: Զանգողի համարը ցույց տվեց, ծանոթ համար չէր: Վերցրեց:
Ու ամեն ինչ սկսվեց այդտեղից՝ իմ ապուշ հեռախոսի պատճառով: Որ մոռացած լինեի, ինչ լավ կլիներ:
Սրճարանից դուրս եկանք, մի մոմենտ մտանք Borders ու գնացինք Arclight կինոթատրոն՝ The Hangover ֆիլմը դիտելու: Տոմսերի համար հերթ կանգնեցինք, բարձրացանք վերև: Ինչպես միշտ, մի քանի անգամ նկատողություն ստացա կինոյի ժամանակ խոսելու ու սմս-ներ գրելու համար: Կինոյից հետո տուն գնալ չէի ուզում, Անահիտն առաջարկեց իրենց տուն գնանք: Էդ էլ չէի ուզում:
Քայլելով Սանսեթից Վայնով բարձրացանք Հոլիվուդ փողոցն ու զրուցելով շարժվեցինք դեպի արևելք: Վայնի աստղերից մեկի մոտ վառված մոմեր էին դրված ու մի քանի հոգի էին կանգնած:
-Էս ի՞նչ են անում,- միամիտ հարցրեցի Անահիտին:
-Ջեքսոնի աստղն Է,- հանգիստ պատասխանեց նա ու ամեն ինչ պարզ դարձավ: Չգիտեմ ինչու, ինձ թվում էր՝ նրա աստղը մյուս մայթի վրա էր:
101 ֆրիուեյի վերևում՝ մոստի վրա կանգ առանք: Ներքև էի նայում ու մտածում՝ նենց հավեսով կընկնեի՜: Հետո մեր ճամփան շարունակեցինք ու համարյա հասանք Հարվարդ: Անահիտին ասեցի՝ քեզ հրաժեշտ տամ, ես էլի կքայլեմ, մինչև ճամփին ինձ Վալը կվերցնի: Չէ ու չէ: :( Արդյունքում նրա մայրը Հարվարդում սպասում էր, որպեսզի ինձ տուն տանեն: Արդեն համարյա մթնել էր, մտա տուն:
Ընդհանուր առմամբ լավ օր էր: Ափսոս Անահիտը հոգնած էր, գործից հետո էր եկել: :(
Սրանից հետո դասից քայլելով եմ տուն գալու: Անահիտը, երբ լսեց, ծիծաղեց վրաս՝ դու գիշերը հազիվ տուն կհասնես:
Հետո ի՞նչ: Իբր տանն ի՞նչ եմ անում: :)))

Անհամբեր սպասում եմ հաջորդ ուրբաթ օրվան:
Էլ չէ չեմ ասելու: Չէ-երիս լիմիտը սպառվել է: :) Այսինքն՝ երբ չէ եմ ասում, ուրեմն ինչ-որ պատճառներ կան, բայց դրանք հասկանալի են միայն ինձ, կողքից ինչ կարծում են, միանգամայն կարող եմ ասել՝ ճիշտ չի՛: Երեկ ուղղակի էդ օրը չէր, իսկ հիմա արդեն
էլ էական չի:

Հ.Գ. Բայց հետաքրքիր էր մի մայլ շառավիղի պահը... ԼՕԼ Ես գիտեի, որ "հնարավոր" էր... իսկականից հնարավոր էր, ուղղակի մի քիչ ուղեղ աշխատացնել էր պետք: :)

Դե թող փորձեն էլի ներվեր ուտել: Իմ հավեսն էլ ա գալիս ուրիշի ներվերի վրա ազդել: Կարծում եմ ստացվեց, էն էլ ո՜նց ստացվեց:

No comments: