Wednesday, July 22, 2009

Քանի օր է Արմը ուշ էր դասի գալիս, համարյա չէինք տեսնում իրար: Երեկ խելքիս ինչ փչեց, ասի գնամ գրադարան մի քիչ գիրք կարդամ: Գիտեի, որ տանը դաս չէի անելու, հասնելուն պես պառկելու էի ու քնեի:
Գրադարանում պատահաբար Արմին տեսա. մաթեմ էր պարապում: Մի ժամ նստելուց հետո տեսա ի վիճակի չեմ ընկալելու կարդացածս, Արմն էլ արդեն պատրաստվում էր գնալ տուն, միանգամից երկուսով դուրս եկանք:
Ճամփին լուսամուտս իջեցրեց, չհամբերեցի ասացի՝ պետք չի, արդեն չեմ ամաչում, էն էլ շրջվեցի տեսնեմ՝ Արս-ին է տեսել մեր կողքի մեքենայում: Իսկականից ամաչեցի: Մի քանի բառ փոխանակեցին ու շարունակեցինք ճանապարհը:
Քնել չստացվեց: Ջրի պես գնում էի, ավազի պես մնում մսն-ում:Հազիվ էի գլուխս ուղիղ պահում...պապան եկավ, մի երկու բառ փոխանակեցինք, մի բաժակ էլ սուրճ ու արդեն հանգչելու վրա էի... երկու օր է չէի քնել անհանգստության ու շոգի պատճառով... ժամը իննը չկար երևի, անկողին մտնելն ու անջատվելս մեկ եղավ:
Առավոտյան Արմն ասաց, որ ինքն էլ է գալիս... միասին եկանք, սուրճ վերցրինք ու տեղավորվեցինք ազատ սեղաններից մեկի մոտ: Դասիս չորս րոպե էր մնում: Չէի ուզում գնալ: Մի քսան րոպե նստելուց հետո վերջապես վեր կացա... մեկ էլ տեսար մի կարգին բան բացատրեր...
Լաբին տեղս չէի գտնում. մի հասարակ սմսի պատճառով: Փոշմանել եմ.... Ես գիտեի, որ տենց ա լինելու, թե ինչու տենց արեցի՝ չգիտեմ... ՄԵՂԱՎՈՐ ԵՄ, գիտեմ ու ինչքան շատ եմ հիշում դրա մասին, էնքան ավելի եմ վատանում... Գրադարանում արցունքներս չէի կարողանում զսպել, երբ Վալը գրեց՝ կիրակի կարող ա գնանք: Անմիջապես գրեցի՝ im out of it, ջղայնացավ: Հիշեցրեց, որ խոստացել էի էսօր հետը տեղ գնալ՝ dare to say that ur tired to come w me and i will kill u.
Դասից հետո ուզած-չուզած խոստումս պիտի կատարեմ:

No comments: