Ահագին ուշ հասանք համալսարան: Ճանապարհին ահավոր խցանում էր. կրիայի պես էինք առաջ գնում: Մտածեցինք երևի ճամփեն փակեցին շինարարության նպատակով, բայց հետո պարզվեց, որ լուսակիրն էր փչացել ու մեքենաները ստոպ սայն ունեցող խաչմերուկի կանոններով էին անցնում փողոցը, դրա համար էլ մեքենաների անեզր շարան էր գոյացել... Զարմանալի էր, որ էդքան ժամանակ մարդ չէին ուղարկել խաչմերուկ: Ինչևէ, ուշացման պատճառով Ակրմեն չբարձրացա սուրճ խմելու ու միանգամից Բրույն արջուկի մոտ Արմին հրաժեշտ տվեցի: Ճիշտ ա, ջղային ա երևում մեր արջը, բայց ինքը շատ լավն ա, բրույնների պաշտպանն ա :))
Հասա PAB: Չէի ուզում ուշացած լսարան մտնել: Ատում եմ, երբ բոլորի աչքերը հառում են վրաս: Ուստի առանց երկար-բարակ մտածելու բարձրացա երկրորդ հարկ ու լսարանի հետևից մտա ներս: Հեյրաթն ահագին բան էր հասցրել գրի...Լեկցիան լավ անցավ, միանգամից գնացի գրադարան, որովհետև լաբ չունեինք էդ օրը: Արմի հետ պայմանավորվել էինք փարքինգի համար նորից դիմել: Առաջին հարկում նրան չգտա, սպասեցի մինչև եկավ: Էդ ժամանակահատվածում Վալը հասցրեց երազը մանրամասն պատմել: Հետո Արմի հետ բարձրացանք գրադարանի երկրորդ հարկ՝ մի քանի թուղթ քսերոքս անելու: Երկրորդ հարկը մի տեսակ չեմ սիրում, երևի մթության պատճառով: Վերջացնելուց հետո անմիջապես իջանք ներքև:
Կոմպյուտեր լաբ գնացինք նամակները տպելու ու շարժվեցինք դեպի փարքինգի հարցերով զբաղվող օֆիս: Քանի որ ուսանողական քարտս կորցրել էի, դրա կոպյան չկար թղթերի մեջ: Աշխատողն անմիջապես նկատեց ու սկսեց նորից մանրամասն բացատրել, թե ինչ պիտի տանենք: Արմը փորձեց ընդհատել ու ասել, որ գիտենք էդ ամենը, բայց էդ կինը չթողեց ու նորից ամեն ինչ սկզբից սկսեց: Ծիծաղս զսպել չէի կարողանում. ահավոր էր: Մի խոսքով, քանի որ ուսանողական քարտս չկար, թղթերը ընդունել հնարավոր չէր: Արմի հետ վերադարձանք համալսարանի հյուսիսային մաս, գնացինք Մրֆի՝ նոր քարտ հանելու, էն էլ ուղարկեցին Քըրքաֆ: Քըրքաֆն իմ ամենասիրելի շենքն է համալսարանում, բայց մեջը հեչ չէի եղել, չհաշված Քըրքաֆի սրճարանը (չնայած հիմա էլ էնտեղ չեմ գնում, Buzz-ի սուրճն ավելի լավն է, բայց ոչ երբ տղաներն են պատրաստում):
Նկարվելու հավես չունեի, ասացի՝ քարտը հին նկարով սարքեն: Մի քանի րոպեում պատրաստ էր, պահանջված գումարը մուծեցի ու դուրս եկանք: Գնացինք Ակրմեն նորից քսերոքս անելու, քանի որ էն կինը հինգ անգամ ասեց՝ առանձին կանեք ամեն ինչ: Ծարավից մեռնում էի, բայց հավես չկար սպասելու սուրճի, միանգամից նորից իջանք տրանսպորտի օֆիս: Լավ է էս անգամ ուրիշ աշխատող մոտեցավ, թղթերը հանձնեցինք ու դուրս եկանք:
Արմին հենց Վեսթվուդում էլ հրաժեշտ տվեցի ու հանգիստ իջա ներքևի կանգառ: Վերջին անգամ Վեսթվուդում Ջեքսոնի մահվան օրն էի եղել, էն որ անտանելի խցանում էր առաջացել: Էսօր դատարկություն էր, հատուկենտ մեքենաներ էին անցնում միայն: Երբ հիվանդանոցի մոտ հասա, ուզում էի մտնել ներս ու կամավորների աշխատանքով հետաքրքրվել, էն էլ ալարեցի: Վրաս հալ չկար, ինչպես միշտ, գիշերն ուշ էի քնել:
Վեսթվուդ պլազան էլ եմ շատ սիրում, մանավանդ էն մասը, որտեղ հիվանդանոցներն են: Տարօրինակ է... Ամեն անգամ էդտեղով անցնելուց մտածում եմ՝ տեսնես երազանքս կիրականանա՞:
Կանգառում շատ չսպասեցի: Մինչ ավտոբուսի գալը մի մարդ խախտում արեց ու չգիտես որտեղից ոստիկանը լույսերը միացրած հայտնվեց նրա մեքենայի հետևում: Խեղճ մարդն սկսեց անկախ իրենից ծիծաղել ու գլուխը տարուբերել: Քսանմեկ օրվա մեջ մի սիրուն կլորիկ գումարի բիլ կստանա ու դա իրեն դասի կլինի, որ էլ խախտում չանի:
Տանը ժամերս անտեղի անցան: Պապան գործից շուտ եկավ, էլի ստուգման պիտի գնար: Սպասեցի Վալը գործից եկավ ու գնացինք Փրեսբիթերյանի օրիենթեյշնին, որի ժամանակ ոչ մի կարևոր բան չլսեցի: Իզուր ժամանակի կորուստ էր, չնայած գոնե լրացնելիք թղթերը վերցրեցի, որ գնամ ռենտգենի ու անալիզների:
***
Քանի որ էսօր չալարեցի ու նկարներ դրեցի, համալսարանի մի քանի ուրիշ նկարներ էլ եմ դնում:
Ուրեմն ծառերի ետևում թաքնված էս շենքը Բանչն է: Ամեն անգամ համարյա վազելով եմ անցնում էս շենքի տակից, գիտեմ թե փլվելու է գլխիս: Մենակ ես տենց ապուշ բաներ կմտածեմ: Ի՞նչ անեմ:
Հայերենի դեփարթմենտը Բանչում է ու, եթե հանկարծ առավոտյան համալսարանի էս մասերում եմ լինում, անպայման Ռ. Հովհաննիսյանին պիտի տեսնեմ: Ես էդպես էլ նրա պատմության դասերը չվերցրեցի, հուսով եմ դեռ կհասցնեմ:
Ներքևում Յանգն է՝ նկարված Մաթեմի մասնաշենքի իններորդ հարկից: Վերցրած դասերիս մեծ մասն (հիմնականում քիմիաները) էստեղ եմ անցել. ամենահոգեհարազատ շենքն է: Կարոտել եմ...
Սա էլ մեր Inverted Fountain -ն է: Նոր ուսանողներին նախքան դասերի սկսվելը անպայման բերում են էստեղ ու առաջարկում ձեռքերը թրջել, որպեսզի իսկակայն բրույն դառնան: Քանի որ ես կիսատ էի թողել օրիենթեյշնն ու գնացել Ալիսենց հետ, էդպես էլ չեմ «կնքվել»: Չնայած համարյա ամեն օր Արմի հետ նստում ենք ստեղ ազատ ժամանակ (ինքը արևոտ մասում, ես՝ ստվերոտ), դեռ էդ ջրին չեմ կպել: Նկարում երևացող շենքն էլ Ֆրանցն է: Ձմռանը առավոտյան ցրտոտ է լինում եղանակը, ուստի ներսում ենք նստում մինչև դասերի սկսվելը:
Համալսարանի այգին էլ է հանգիստ տեղ կարդալու համար, բայց շատ հազվադեպ եմ գնում, էդ էլ միայն արվեստի գրադարան գնալու ժամանակ, մեկ էլ երբ դիզայն մեդիայի դաս էի վերցրել, էն վախտ էի գնում: Հետաքրքիր արձաններ կան: Եթե ազատ ժամանակ էի ունենում մինչև պրոֆեսոր Վիկտորիա Վեսնայի գալը, նստելու փոխարեն սկսում էի արձանների մոտ պտտվել ու մտածել, թե ինչու են էդպես սարքել: Որոշները կան, որ մինչև հիմա չեմ հասկացել ինչ են:
Եվ վերջապես Կալիֆորնիայի համալսարանի սիրտը՝ Ռոյսը, որ գտնվում է հենց գրադարանի դիմաց, էլի հետաքրքիր շենք է, բայց Ռոյս մտնում եմ միայն Ֆոուլեր թանգարան գնալուց: Գարնանը հայագիտության կոնֆերանսը հենց էս շենքում էր, էլի գնալ չստացվեց: :(
Քունս տարավ... Գնամ քնեմ, վաղը էլի պարապել...էսօր ոչինչ չեմ արել...
Բարի գիշեր:
No comments:
Post a Comment