Thursday, August 20, 2009

Սխալմունքի հետևանք

Ինչո՞ւ են մարդիկ կարծում, երբ ինչ-որ մեկը ձեն չի հանում, ուրեմն էդ մարդու գլխին պիտի նստեն: Էսօր հազիվ եմ ինձ զսպել ու ջղայնությունից ուղղակի պապանձվել էի, քանզի եթե խոսեի, հաստատ մի բան էն չէի ասելու: Այսինքն շատ տեղին էի ասելու, ուղղակի ոմանց դուրը չէր գալու:

Ես գիտեի, որ սենց ա լինելու վերջում ու իմանալով հանդերձ իմ սխալը շարունակեցի: Բայց ինչ կարող էի անել, երբ կարգին բացատրում էի, որ ես չեմ ուզում էդ անձնավորության հետ գործ բռնել, ստիպեցին, որ տենց պիտի անեմ: Չնայած հետո հասկացան, որ սխալ են, ասեցին՝ հեռու մնա, բայց ուշ էր: Մի բան անելուց հետո կիսատ թողնել չեմ կարողանում: Էշը ուտել, պոչից խռովել կլիներ, բայց ինչ արած, ինձ հույս էի տալիս, որ կդիմանամ... Ասենք հա, դիմանում եմ, բայց դե ներվերիս հաշվին... ներվեր են, որ քայքայվում են...

Պապայի խոսքերը ականջներիս մեջ են հիմա.
-Նարին, փոշմանելու ես, ուշ ա լինելու: Ես քեզ ասեցի, հետո չասես...
-Ինչ անեմ, ոչինչ չեմ կարող փոխել,- ասեցի ու հաշտվեցի իրենց դրդմամբ ու իմ կամքին հակառակ սկսած թարս գործի հետ:
...
Զգաց, որ մի բան էն չէր:
-Ինչի՞ չես խոսում:
-Ի՞նչ խոսեմ:
-Մի բան ասա:
-Ասելիք չունեմ,- հազիվ բերանս բացելով ասեցի, բայց ունեի, էն էլ ինչքան ունեի... Չգիտեմ ինձ էի խաբում, թե իրեն...
...
Աստված իմ, համբերություն տուր, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում:

No comments: