Sunday, September 13, 2009

Վերջ վատ սովորություններին

Ինչքան ուզում եմ օրակարգս փոխել, չի ստացվում: Բայց երկուշաբթի օրվանից սկսելու եմ.


1. Շուտ արթնանալ,

2. Շուտ քնել (մոտավորապես ժամը տասի կողմերը):

3. Տանը ինչ-որ ձևով օգուտ տալ...Վաղուց տան գործ չեմ արել: Պարապ գործերի մինիստրն եմ:

4. Գիրք կարդալ: Էլի վաղուց հավեսով չեմ նստել գեղարվեստական գիրք կարդալու: Էս ամառ ընդամենը երկու գիրք եմ կարդացել, էդ էլ մենակ համալսարանի ճանապարհին. կամ ավտոբուսի մեջ, կամ էլ Արմի մեքենայում: Մեկը Ռուբեն Ավետիսյանի «Ես-Հինգ-Ես» գիրքն էր, մյուսը՝ Խորեն Արամունու «Թատրոն» վեպը:

  • Ամենակարևորը՝ կարդալ-վերջացնել «Ոճիր և պատիժը» ու վերադարձնել Հայկին: Արդեն երեք ամսից ավել է՝ գիրքը մոտս է: Խայտառակություն:
  • Հետո սկսել “Waiting for Godot”-ը, որը տաս օր է գրադարանում պահել էի տվել ու վերջապես գնացի վերցրեցի:
  • Դրանից հետո էլ շարունակել Հեմինգուեյը:

5. Ինտերնետ քիչ օգտագործել:

Էսքանը որ կարողանամ անել, լավ կլինի: Ամենաբարդը առաջին կետն է: Էդ եթե չարեցի, մնացածն էլ չեմ անի: :( Տեսնենք...

No comments: