Էսօր հիվանդանոցում կամավորական աշխատանքիս առաջին օրն էր: Բելը արագ-արագ ծանոթացրեց բոլոր քույրերի հետ, բայց շատ զբաղված էր, խնդրեց՝ սպասեմ, որ շարունակի ցույց տալ ինչը ոնց եմ անելու: Երևի տենց կանգնած էլ կմնայի, եթե Մարին չգար: Սևամորթ կին էր, իմացավ, որ առաջին օրս էր, Բելի հրամանով (կամ խնդրանքով... լավ չհասկացա) ինքը տարավ հերթով ցույց տվեց ամեն ինչ: Երկու ժամում վերջացրեցինք անելիքը, նստեցինք սուրճ խմելու: Մի քսան րոպե զրուցեցինք ու Մարին գնաց. դասի էր քոլեջում: Սկսեցի հերթով հիվանդների մոտ մտնել ու տեսնել ինչի կարիք ունեն, բայց մեծամասնությունը քնած էին: Սկսեցի ձանձրանալ: Նենց մեղկ են բայց... ոչ տեսակցելու են գալիս խեղճերին, ոչ բան... Մենակ մի հիվանդ պապիկի մոտ մի ջահել կին կար: Երբ հարցրեցի՝ ինչ-որ բանի կարիք ունեն, ասաց՝ մենակ ջուր, ջիգյար: Հայ էին:
Ուզում էի գայի տուն, էն էլ Մաշան ասաց՝ նստի, գոնե հիվանդների զանգերին կպատասխանես: Նստեցի... Զանգող չկար: Սկսեցի ձանձրանալ: Գիրք էլ չէի տարել հետս, պատերին էի նայում, մեկ էլ մի քույր եկավ, անունս հարցրեց: Շրջվեցի, որ կարդա:
-0h, Narine! Did you see our Narine?
-Who's your Narine?
-The interpreter.
-No, I haven't met her yet.
Գնաց: Շուտով շեկ մազերով մի աղջիկ եկավ: Դարակից թուղթ էր հանում, մեկ էլ շրջվեց.
-Ո՞նց ես, սիրունս:
-Լավ եմ, շնորհակալություն:
Սիրուն էլ դառա, էս էր պակաս մենակ:
Մինչ դարակն էր քրքրում, հարցրեցի.
-Դո՞ւք եք թարգմանիչը:
-Ուրդո՞ւց ինձ տենց բախտ, որ թարգմանիչ լինեի: Սրանց ձեռից էլ կպրծնեի...
Մի ժամ ու քառասուն րոպե տենց սպանեցի, արանքում հելնում էի հիվանդներին այցելության: Վերջում էլ չդիմացա, մոտեցա Բելին, ասեցի՝ I'm leaving: Պահակը չգիտեմ ինչ էր լրացնում, ասաց՝ you are not leaving because I'm not gonna let you leave: Արհամարհեցի, սիրուն չէր, բայց դա իր գործը չէր, թող մեջ չընկներ: Քույրերից մեկը մտածեց, թե պահակին չլսեցի ու ուրախ-ուրախ կրկնեց նրա ասածը: Լիֆտի դռներն արդեն բացվելու վրա էին... հավես չունեի շարունակելու, ասացի՝ վաղը կտեսնվենք:
Եկա տուն, Վալը գրեց՝ գալիս եմ, գնանք ջիմ: Համաձայնվեցի:
Ճամփին էինք, Հովը զանգեց՝ չմոռանաք, էսօր կարատեի եմ: Էլ ի՞նչ մոռանալ, կամ ջիմ, կամ կարատե: Իհարկե կարատե...
Աչքերս փակվում են...
No comments:
Post a Comment