Tuesday, September 22, 2009

Ցրված

Ժամը 4:30 ա համարյա, բայց քնել չեմ ուզում: Քունս տանում ա, ուղղակի չեմ ուզում գնամ սենյակ ու պառկեմ: Չեմ ուզում երազներ տեսնեմ:
Ցերեկը մեջս մի արտասովոր անհանգստություն կար: Տեղս անկախ ինձանից չէի գտնում: Սկսեցի գործ անել: Ջղայնացա: Հանգստացա: Հետո էլի ինձ գտա լափթոփի մոտ, որը տաքությունից հիմա վառվում ա: Շուտով դրա վերջն էլ կգա երևի: Պապան էլ կասի՝ ձեզ ոչ մի բան չի դիմանում:
Մի քիչ առաջ մրսում էի, հետո տաքություն եկավ վրաս, սկսեցի շոգել, հիմա էլի մրսում եմ...ոտքերս սառել են:
Մեջքս ցավում ա նստած, բայց դիրքս փոխելու միտք չունեմ:
Մոնտեքրիստոից եմ կպել, կտրվել չի լինում: Վիկայի կերպարն ահավոր հարազատ ա:
Ժամը 5:30 ա արդեն: Էսա կարթնանան ժողովուրդը: Հարկավոր ա տեղափոխվել սենյակ: Հավես չունեմ ավելորդ հարցերի պատասխանելու: Դե արի ու բացատրի, թե ինչու չէի ուզում քնել: Իբր ես շատ գիտեմ: Բայց մի բան գիտեմ, մեկուսանալ եմ ուզում: Էդ հաստատ: Ցավոք էս անգամ երկար չի տևա: Վաղը, այսինքն էսօր, Արմն ա գալու, ստիպված պիտի արթնանամ: Հաջորդ օրն էլ համալսարան պիտի գնամ, որ գրքերն առնեմ: Լավ ա պապան դեռ չի հարցրել, թե ինչ արժեն, իսկ ես չեմ պատրաստվում ասել: Ավելորդ մտածմունք: Չնայած հետո մուծելուց կտեսնի: Տարբերություն չկա, բայց կա...
Հինգշաբթի էլ դասի: Է՜հ, պատրաստ չեմ, չեմ ուզում գնամ...չեմ ուզում...չուզելով եմ գնալու...
Գնում եմ քնեմ:
Հոգնել եմ, հոգնել... ինքս ինձնից...հոգնել եմ: Ուզում եմ լացեմ:

No comments: