Տյոմն առավոտյան ջղայնացած էր, հետո փափկեց: Մի երկու բան պատմեց ու Արմի հետ իջանք դասի: Մի երկու րոպե Ֆրանցի դիմաց կանգնեցինք ու շարժվեցինք: Ես դեպի հյուսիս, ինքը՝ արևմուտք: Մենակ իսպաներեն ունեի, բայց իսպաներեն խոսելու հավես չունեի: Կողքիս անգլիացու հետ զրուցում էինք, ժամն անցավ: Գնացի Լուվալ կաֆե, սիրտս կոֆե չէր ուզում, թողեցի դուրս եկա: Ուղեղումս քիմիայի խնրագիրքն էր, որ չորս շաբաթ է՝ չէի բացել, բայց մի բան հետ էր պահում գրադարան գնալուց, որտեղ էս չորս շաբաթվա մեջ ընդամենը մի անգամ էի եղել, էդ էլ կենսաբի միջանկյալից առաջ: Իջա Լուվալի ներքևի խանութը, մի կես ժամ մեռցնելուց հետո բարձրացա բակ ու կաֆեի դրսի սեղաններից մեկի մոտ նստեցի: Գիրք տետր հանեցի, սկսեցի իբր պարապել, բայց աղմուկը շատ էր: Առաջ հեչ պետքս չէր՝ կողքս ինչ էր կատարվում, հիմա ամեն մի շշուկ ազդում է վրաս: Ստիպված վեր կացա ու գնացի գրադարան: Լիքը մարդ կար: Տեղավորվեցի ամենավերջին նստարանին, որ ներս մտնողների ոտնաձայները չլսեմ ու սկսեցի պարապել: Լավ էլ առաջ էր գնում:
Ժամը մեկին Արմը գրեց թե՝ արի Սրբուհուն հանդիպենք, տեսնենք ինչ կա, հետո կշարունակես: Գրեցի՝ չէ: Գրեց՝ հաց ուտելու մենակ չեմ ուզում իջնեմ, ասի լավ, դուրս եմ գալիս: Պարզվեց, որ խաբել էր, Սրբուհին էլ էր էդտեղ: Փոուելի դիմաց կանգնած էինք, Նայիրին էլ եկավ, մի երկու բառ փոխանակելուց հետո իջանք Ակրմեն:
Երբ վերադարձանք գրադարան, արդեն բոլոր տեղերը զբաղված էին: Սրբուհին բարձրացավ երկրորդ հարկ, մենք իջանք ներքև ու շարունակեցի քիմիան: Արմն էլ մաթեմ էր անում, բայց շուտ հոգնեց: Ուզում էր գնանք տուն, չհամաձայնվեցի: Այփոդս վերցրեց, որ լսի, էն էլ հազիվ երեք երգ գտավ իր ճաշակի, Վալի երգերից էին... Մինչև վեցը պարապեցի: Նախատեսածիցս առաջ անցա, բայց հետո կանգ առա: Ահագին լեկցիաներ բաց եմ թողել, դրանք պիտի նայվեն, հետո նոր....
Դուրս եկանք թարմ օդ շնչելու: Արդեն ահագին մթնել էր: Իջանք Քըրքաֆ սուրճ վերցնելու ու գնացինք Յանգ: Արմը համոզում էր, որ իր ու Նայիրիի հետ Վեսթվուդում վերջինիս վարձած տանը մնամ, չհամաձայնվեցի... Չեմ կարող...
Յոթի կողմերն էր, որ Վալը հասավ: Ահավոր խցանում էր, ութն անց էր, նոր հասանք տուն: Չգիտեմ ինչի, թվում է, թե ոչինչ չեմ արել, ինչ է թե տանը գիրք չեմ բացել, մի ձև վատ եմ զգում...
Վաղը լավ օր ա լինելու...
No comments:
Post a Comment