Monday, November 23, 2009

Կիրակի օրն էնքան բան կար անելու, հույս ունեի, որ կհասցնեի անել, բայց չհասցրեցի: Միանգամից մի քանի բան սկսեցի անել, վերջում բոլորն էլ կիսատ մնացին ու տնից դուրս եկանք:

Մեսչյանի համերգը... լավն էր: Որ ասեմ անհամբեր սպասում էի էդ օրվան, սուտ կլինի, սկզբում էի շատ ուզում: Բայց եթե հաջորդ կիրակի լիներ, ավելի լավ կլիներ: Ինչևէ: Ահագին մարդկանց տեսա, ոմանց ուզում էի տեսնել, ոմանց էլ չէի ուզում, բայց տեսա... ու կրկին զարմացա...Հետաքրքիր են մարդիկ...

Իսկ էսօր նստած էի մամայի ու Վալի հետ ու հանկարծ աչքերս լցվեցին, ինձ պահել չկարողացա, արցունքներս գլորվեցին: Վալը, երբ նկատեց, միանգամից տեղից վեր թռավ ու եկավ փաթաթվեց, իսկ ես չեմ սիրում, երբ ուշադրություն են դարձնում ինձ լացելու պահին:

-Նարին, մի լացի, թե չէ ես էլ կլացեմ,- ասաց ու աչքերը սկսեցին լցվել:

Ինձ մի կերպ հավաքեցի ու աննկատելիորեն փակվեցի սենյակում: Մի ահավոր լաց էր բռնել, էլ ասելու չի: Ուղղակի զգում էի, թե ինչքան ... արդեն կարևոր չի՝ ինչ էի զգում: Մեկ ա միշտ էլ զգալու եմ...

No comments: