Tuesday, November 24, 2009

Անկապ օր

Առավոտյան Արմը զանգը տվեց, արաց-արագ իջանք: Տյոմն արդեն Մուսթանգի մեջ էր: Արմը դուռը բացեց, որ նստի: «Փակի»,-լսվեց մեքենայի մեջից: Հարցական հայացքով Արմը հետ-հետ եկավ: Կանգնել իրար երես էինք նայում փողոցի մեջտեղում, չէինք հասկանում՝ ինչ է անում: Շրջվելուց հետո ասաց՝ Նիսանով ենք գնում: Ակամայից Նիսանն էի ման գալիս աչքերով, այնինչ դիմացս կանցնած էր: Պիտի մյուս մեքենան դրա տեղը կանգնեցներ: Մի ձև շշմած էի, ավելի ճիշտ քնած: Տյոմն իջավ մեքենայից.
-Նարի՞ն, բարև:
Նոր հիշեցի, որ մարդուն չէի բարևել:
-Բարև՛...Կներես, անջատված եմ...

Դասից հետո գնացի YRL, մի լեկցիա լսեցի, Արմը գրեց՝ գնանք հաց ուտելու: Սոված չէի, բայց ահավոր ծարավ էի: Դուրս եկա գրադարանից: Հետս հավասար մի հոգի էլ էր քայլում, ուշադրություն չէի դարձնում, տարված էի մտքերով:
-Բարև՛,- լսեցի Կարենի ձայնը:
-Վայ «հայ», Կարեն ջան,- չգիտեմ ինչի «հայ» ասացի բարևի փոխարեն: :(
-Էս ո՞ւր ըսպես:
-Հեչ: Մրֆի եմ գնում: Դո՞ւ:
-Ջուր ծեծելու:
-Ֆիլո՞ս:
-Բա էլ ի՞նչ: Աշխատո՞ւմ ես Մրֆիում:
-Չէ հա, օֆիս պիտի մտնեմ, պասպորտի հետ կապված հարցեր ունեմ: Ամռանն ուզում եմ Եվրոպայում դասեր վերցնել:
-Լավ բան ես մտածել,- սպասում էի, որ կասի ինքն էլ է գնացել, բայց չասաց: :)
Հիշում էի, որ մի անգամ Նարինն ասաց՝ ախպերս Ֆրանսիա գնաց, հեղափոխվեց, եկավ մեյջրը փոխեց:

Օֆիսից հետո իջա Ակրմեն: Արմը գրել էր՝ երրորդ հարկում է: Չգտա իրեն: Մի տաս անգամ գրեցի ու զանգեցի, չէր պատասխանում: Կոլա վերցրեցի ու նստեցի ծարավս հագեցնելու: Մի տաս րոպե հետո ջղայնացած եկավ: Դռան մոտ կանգնած էր եղել, չէի նկատել:
-My phone died! I was waiting for you in front of Ackerman. How could you not see me? You never see me! Do you ever look around you?
Ձայն չէի հանում: Մեղմ ժպտում էի: Նույն հարցերը կարող էի իրեն հարցնել: :)
Հետո ինքը գնաց ուտելիք վերցնելու, իմ կոլան էլ առաջ չէր գնում, թեյ վերցրեցի: Մի ժամի չափ նստեցինք, զրուցեցինք, օրերն էինք հաշվում ու սարսափում, որ չենք հասցնելու ֆինալներին կարգին պարապել: Ընդամենը մի շաբաթ է մնացել:

Գրադարանի ճանապարհին ուզում էր Արսենին գրել, որ իրիկունը գար տանելու, էն էլ համարն անգիր չգիտեր: Մինչ ես փեյջեր էի վերցնում, որ խաբար անեն կոմպի ազատ լինելու դեպքում, Արմը Արսին իմեյլ գրեց: Որոշ ժամանակ անց, երբ ես կոմպ. լաբում էի, իսկ Արմը՝ ընթերցասրահում, սմս ստացա, Էյմիին էին ուզում: Հեռախոսը տարա, պարզվեց 5:30 պիտի գնայինք: Մի երկու ժամ էլ լեկցիա գրեցի ու դուրս եկանք:

Ցուրտ էր ու համարյա մթնել էր: Իջանք Քըրքաֆ սուրճ վերցնելու ու քայլեցինք դեպի Յանգ: Դեռ 5:20 էր: Արմն առաջարկեց Ֆրանցում նստենք, ասացի՝ չէ, մի հատ տեսնենք չի եկել, նոր...
-Որ գա, կգրի:
-Մեկ էլ տեսար ամաչի:
-Չի ամաչի:

Հեռվից Հոնդայի լույսերի մարգատը պարզ երևում էր:

No comments: