Սեպտեմբերյան մի շաբաթ առավոտ աչքերս բացեցի վատ երազի հետևանքով ու առաստաղին էի նայում՝ փորձելով հիշել, թե ինչ էր կատարվում. ուզում էի հասկանալ իրականությու՞ն էր, թե՞ երազ... ոնց-որ անդունդում լինեի, ականջիս էլ Հանդելի «Ալելույա»-ն էր հնչում... Մի կերպ տարբերեցի՝ երազ էր ու աչքերս էլի փակվեցին, բայց էդ 'ալելույան' հանգիստ չէր տալիս: Աչքերս բացում էի, լսվում էր, փակում-քնում էի, էլի էր լսվում... Ա՜յ քեզ բան, մենակ երազում չէր լսվում, սկսեցի անհանգստանալ... Մի կերպ գլուխս բարձրացրեցի, քույրս գրասեղանի մոտ նստած դաս էր անում... Ոնց-որ ոչինչ չզգար, խորացել էր դասի մեջ:
-Էս ի՞նչ ձեն ա,- քթիս տակ հարցրի:
Հանգիստ շրջվեց, նայեց ու բան չասաց:
Մտածեցի երևի մենակ ես եմ լսում: Արդեն ներվայնանում էի... Հետո հիշեցի, որ Թերեզը երբեմն ռադիո է միացնում, բայց ախր մեր սենյակում չէր լսվում նրա ռադիոյի ձայնը, էդ օրն ինչո՞ւ պիտի լսվեր: Մի քիչ մտորելուց հետո էլի քնեցի, իսկ երբ արթնացա, ամեն ինչ սովորական էր, ոնց-որ բան չէր եղել ու մոռացվեց...
Հաջորդ շաբաթ առավոտյան նորից «Ալելույա՛, ալելույա՜»-ից արթնացա ու միանգամից անկողնում նստեցի: Վալը սենյակում չէր: Վեր կացա տեսնեմ՝ մեր կոմպով է միացրած: Անջատեցի, մեյլս էի ստուգում, Վալն եկավ սենյակ մի բաժակ սուրճով.
-Ինչի՞ անջատիր, դաս էի անում:
-Տունդ շինվի, սենց դաս են անո՞ւմ:
-Հա, բա մյուզիքի դաս եմ վերցրել, պիտի սրանք իմանամ...
-Այ քեզ նորություն: Էն օրն էլ էիր դու՞: Ես կարծեցի՝ գժվում եմ...
Մեռել էինք...
Արդեն մոտ տասնվեց շաբաթ է՝ շաբաթ օրերը Մոցարտի, Բախի, Բեթհովենի և այլոց երաժշտության ձայներից եմ արթնանում: Երեքշաբթի Վալը վերջացնում է էդ դասը, տեսնես մյուս շաբաթ ո՞նց եմ արթնանալու...
No comments:
Post a Comment