Էսօր տարօրինակ ձևով արթնացա... Հովոյից ժամը հարցրի՝ 10:30 էր: Գլուխս բարձրացրի ու տեսա` Վալն էլ էր դեռ քնած: Գիշերը կինո էր նայում. չորսի կողմերն էր, նոր պառկեց քնելու, ես էլ իրենից մոտ մի ժամ հետո...
Վեր կացա ու անմիջապես արթնացրի: Ահավոր անսովոր ա, որ ես արթնանում եմ ու տանը քնած մարդ ա լինում: Աչքերը չէին բացվում:
Մի ժամ ձանձրանալուց հետո համոզում էի, որ գնանք գրադարան: Էն էլ չեկավ: Ես էլ չգնացի: Չգիտեմ ինչու էր մոտս մեծ ցանկություն առաջացել գրադարանում նստելու: Չնայած գրքեր էլ պիտի վերցնեի: Մի քիչ հայոց պատմություն եմ ուզում վերհիշել:
Օրերս անկապ ու անիմաստ են անցնում: Արդեն կարոտում եմ համալսարանը, դասաշատ ու անքուն օրերս, որ երբ գլուխս դնում էի բարձին, միանգամից քնում էի: Իսկ հիմա ժամերով պիտի մտածեմ, մինչև աչքերս փակվեն: Ավելի լավ ա արձակուրդի մասին երազելով ապրեմ, քան թե անկապ արձակուրդ ունենալով:
Ցերեկն Արմենուհին եկավ: Երբ Վալն ասաց, որ նա գալու է, խառվեցի իրար: Նամակ պիտի գրած լինեի, բայց երեկ վատ զգալուս պատճառով չկարողացա գրել: Հեռախոսս վերցրի, որ նախօրոք զգուշացնեմ չգրելուս մասին ու շատ ուրախացա, երբ տեսա ինքն էր գրել, որ ինքն էլ չի գրել նամակը: :D
Ահագին ջրիկացան Վալն ու Արմը, իմ բերանն էլ արդեն ցավում էր նրանց հետ ծիծաղելուց: Մենակ բարձերով իրար տալն էր պակասում: :D
Հետո Հովոն ու Վալը համոզում էին, որ գնանք մի կինո նայելու: Հավես չունեի:
Տեսնենք վաղը հավես կունենա՞մ:
No comments:
Post a Comment