Էսօրս շա՜տ լավ անցավ, երևի եզակի օրերից ա, որ բողոքելու տեղ չունեմ: Ինքս ինձ զարմանում եմ, էս ո՞նց:
Երբ արթնացա, արդեն երկուսն էր ժամը: Մինչ էդ Վալը մի քանի անգամ եկավ սենյակ ու նվնվալով փորձում էր ինձ արթնացնել, որ երկուսով մի բան անենք կամ մի տեղ գնանք ու ինքը չձանձրանա, բայց չէի կարողանում տեղիցս պոկվել: Հետո էլ, որ վեր կացա, տեսա իրոք ոչինչ չկար անելու, դե իսկ հյուրեր էլ չէինք ունենալու, ավելի ճիշտ գիրքս բացեցի, որ կարդամ, բայց հեռախոսս վերցրի ու Անահիտին գրեցի.
-Ձանձրույթից մեռնում ենք, կգա՞ս մի տեղ դուրս գանք:
Երկար ժամանակ (մի քսան րոպե) Անը չգրեց: Մտածեցի՝ երևի հյուր են գնացել: Տխրեցի: Մինչ LJ-ի գրառումներն էի կարդում, ի դեպ, ուրախացել էի, որ iparika -յի պոստերն առանց կողպեքի էին, լոգին լինել միշտ ալարում եմ, զուտ էդ գրառումները կարդալու համար եմ ստիպված լոգին լինում: Վերջը, Անահիտը գրեց: Պարզվեց, որ ինքն էլ էր մեր օրին: Մամային մի երկտող թողեցի.«Մա՛մ, մենք գնում ենք Arclight» ու դուրս եկանք: Վալն ուզում էր, որ մետրոյով գնայինք, ես էլ էսօր մետրոյի հավես չունեի: Չնայած էն օրը երեխեքով հավաքվել էինք, միայն մետրոյից օգտվեցինք, հավես էր: Սկզբում գնացել էինք դաունթաունի սահադաշտ, իհարկե, ես իմ զգուշության համաձայն չսահեցի, մտքովս անգամ չանցավ ոտքս սառույցին դնել: Երեխեքի համոզելն էլ զուր անցավ: Իզուր չի մաման ասում՝ հաստ կողդ ջարդել ա պետք: Հլը որ չեն կարում ջարդեն: :)) Հետո էլի մետրոյով գնացինք Հայլենդ հաց ուտելու: Երկար զրուցելուց հետո, երբ համարյա մթնել էր ու դեպի մետրոյի կանգառ էինք քայլում, Անահիտն ասաց.
-Նար, տուն գնալ չեմ ուզում:
-Ես էլ,- միանգամից վրա բերեցի ու հարցրի,- բա ի՞նչ անենք:
-Բեր ձախ մարգատելը միացնենք, մենք աջ անենք,- Անը սա որ ասեց, ես արդեն չկայի:
Վայնի կանգառում Արևիկին, Մարիամին ու Ժանետին հրաժեշտ տվինք ու լքեցինք մետրոն: Հանգիստ քայլելով իջանք Սանսեթ, մտանք Արքլայթ, բայց կարգին կինո չկար, լավերն արդեն սկսվել էին, ուշացել էինք: Գնացինք մեր սիրելի Coffee Bean-ում սուրճ վերցրեցինք ու ահագին նստեցինք: Հետո էլի էդ գիշերվա կեսին քայլեցինք մետրոյի կանգառ, որ տուն գանք: Հավես էր:
-Նար, Լենինականում որ էս ժամին մենք մենակ տուն գնայինք, հաստատ տանը կմնայինք:
-Մեկ ա ես չեմ ամուսնանալու:
-Ես էլ:
Շատ շեղվեցի: Էսօր մեքենայով էինք: Որոշեցինք «It's complicated»-ը նայել ու նայեցինք: Լավն էր: Ընդհանրապես ես շուտ եմ ձանձրանում կինոների ժամանակ, էդ պատճառով էլ սկսում եմ խոսել, համ կողքինիս եմ խանգարում, համ էլ նկատողություն ստանում, կամ էլ ուղղակի քնում եմ, երբ զգում եմ ֆիլմը չի հետաքրքրանալու: Էսօրվա ֆիլմի ընթացքում չձանձրացա, մի կուշտ էլ ծիծաղեցինք: Ֆիլմից հետո Անահիտին հռչակեցի իմ մարիխուանան: Հենց հանդիպում ենք, տրամադրությունս բարձրանում ա:
Վալն ուզում էր American Eagle գնար, ուստի քշեց Հայլենդ: Էնքան մարդ կար, սաղ Լոսը դուրսն էր էսօր, էլ չեմ խոսում հայերի մասին: Ստարբաքսից սուրճ վերցրինք, որը հետո վատ անդրադարձավ օրգանիզմիս վրա, ու սկսեցինք շրջել խանութներով: Guess-ի աշխատողը լավ էր պարում, բայց շատ դանդաղ էին սպասարկում: Վալը մինչև իր երազների սպիտակ ջինսի գումարը մուծեց, մի քսանմեկ րոպե անցավ... Տեսնես էդ պարելու համար վճարվո՞ւմ են: Ինչևէ, զատո հավես էր կողքից նայելը: :)
Երբ արդեն տուն էինք վերադառնում, Անը համոզեց, որ իրենց տուն գնանք: Տնեցիները տանը չէին, էլի պիտի ձանձրանար, դե մենք էլ էինք տանը ձանձրանալու, ուստի համաձայնվեցինք: Ճամփին մի քանի շրջապտույտ արեցինք հայկական խմորեղեն գնելու, բայց խանութները փակ էին, էդպես դատարկաձեռն էլ աներեսի պես էս Նոր Տարվա օրով մտանք Անենց տուն, բայց զատո էդ անցկացրած ժամանակն ինչ ասես արժեր: Հավես էր: Մերսի՜ Նան:
Տանը մեզ զույգ-զույգ սպասում էին: Նենց հավես ա, որ մտնում եմ ներս, դեռ նոթբուքս կարգին չմիացած պապան ասում ա՝ Նարին, ահագին բան կա մուծելու: Մի քանի րոպե անց էլ ասում ա՝ մի հատ կոֆե էլ չեփեցիք... ու ես ու Վալը նայում ենք իրար ու Վալը թռնում ա եփելու: :)
Ես ու Հակը արդեն մոտ հինգ օր է նեղացած էինք ձևանում, որ իբր Անը մեզ բարշացնի, ինչը նրա մոտ անցյալ անգամ չէր ստացվել: Դե իսկ էս անգամ էլ շատ էր տխրել, որ «նեղացել» էինք ու օրվա վերջում «բարշեցինք»: Անահիտի «կսպանե՜մ»-ը ուրիշ ա:
Չգիտեմ: Որ ասեմ արտասովոր օր էր՝ չէ՛, բայց ուրախ եմ...ու նենց անհոգ եմ զգում ինձ, երանի միշտ էսպես զգայի...
No comments:
Post a Comment