Մի անծանոթ համարից մեկը գրել էր.
-Ok I saved your # this time lol
Գլխի չընկա, թե ով էր, ուստի գրեցի.
-I'm sorry, who's this? I changed my phone, haven't saved all the numbers yet.
Պատասխանն ապշեցրեց.
-Who is this?
Ոնց որ ձեռ առնեին: Մտածեցի՝ երևի գլխիս օյին են խաղում: Մի թեթև ջղայնացած գրեցի.
-Hey, I got a text from you, sayin u saved my number, and you don't know who I am??
Գրեց.
-It's Natalie.
Դե արի ու իմացի Նատալին ով ա: Հայերենի դասարանում մի ռուս աղջիկ կար: Հարցրեցի՝ ի՞նքն է, թե՞ չէ: Գրեց.
-Nah. I must have got the wrong number.
Նայեցի, նայեցի, չգիտեի ինչ մտածել, գրեցի՝ok, Happy New Year!
Ու չեմ հիշում հեռախոսս ոնց էր հայտնվել էնտեղ դրանից հետո:
Հիմա, չգիտեմ ինչու, մի տեսակ չեմ հավատում, որ իսկապես էդ գրողը սխալվել էր, բայց դե մարդ ա հիմա: Չնայած եթե խաղ լիներ, էսպես չէր ավարտվի:
No comments:
Post a Comment