Պատահում ա, երբ սիրտդ լցվում ա ու մենակ ես լինում, չգիտես՝ ինչ անես, որ էլ չմտածես, գոնե մի քիչ ցրվես... Վերջապես, երկար գցել-բռնելուց հետո, որոշում ես զանգել մեկին, որ փորձես կիսվել նրա հետ, էդ էլ կամ կստացվի կամ չէ, բայց ինչ էլ որ լինի, գոնե մի քիչ կշեղվես, կհանգստանաս: Բայց արի ու տես, որ ինքը չի վերցնում ու դու միայն լսում ես՝ ոնց ա զանգը գնում ու աչքերիդ առաջ երևում ա, թե ոնց ա նայում իր հեռախոսին, տեսնում քո անունն ու պարզապես արհամարհում... Ու ավելի մենակ ես զգում ու չգիտես գլուխդ որ պատով տաս ու... ու... ու մի քանի ժամ անց մտածում ես՝ ինչ լավ ա, որ չպատասխանեց....
No comments:
Post a Comment