«Ո՞ւր էիր Աստված» երգը, որ լսում եմ, միշտ 88-ի երկրաշարժն եմ հիշում: Դե բնականաբար ես ոչինչ իրականում չեմ հիշում, ընդամենը յոթ ամսական եմ եղել, բայց մաման այնքան է պատմել, որ տպավորվել է ու թվում է, թե ամեն ինչ կարգին հիշում եմ: Այդ ժամանակ Կիրովականում էինք ապրում, պապան Ստեփանավանում էր աշխատում: Երկրաշարժի առաջին ցնցման ժամանակ մաման ինձ համար կաթ տաքացնելիս է լինում, անմիջապես հարևանուհի տատիկն է ներս մտնում ու գոռում. «Հասմիկ, ժաժք է, վերցրու երեխուն ու դուրս արի»:
«Գետինը շարժվում էր աչքերիս առաջ, հողը կարծես գալարվում էր»,- պատմում է մաման: Երբ մի քիչ խաղաղվում է, մաման ինձ տալիս է հարևանուհուն, որ ինքը գնա կաթը բերի, բայց ի՞նչ կաթ, շուռ եկած ու թափված է լինում: Հետո երկրորդ ցնցումն է տեղի ունենում ու մաման անմիջապես դուրս է գալիս: Արդեն ոչ ոքի չեն թողում մոտենալ շենքերին, բոլորին ուղարկում են մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտը: Շատ ցուրտ է լինում, մաման տեսնում է, որ գնալով սառչում եմ, հարևանուհուն խնդրում է, որ իրենց մեքենայի մեջ մնամ, որ տեղս մի քիչ տաք լինի: Հետո վերջապես պապան շնչակտուր գալիս ամբոխի մեջ մեզ գտնում է: Նա էլ Ստեփանավանում էր այդ ժամանակ, ասում է՝ հենց երկրաշարժն եղավ, տրանսպորտը կարծես վերացավ աշխարհի երեսից: Ահագին տեղ վազքով է անցնում, հասնում մեզ ու սիրտը տեղն է ընկնում՝ տեսնելով, որ ողջ և առողջ ենք: Կրակ է վառում, որ մի քիչ տաքանանք, մինչև տեսնեն՝ ինչ է լինում: Դե հետո արդեն մերոնք գյուղից հասնում են:
Տատիկս հետաքրքիր է պատմում. «Երկրաշարժն զգացինք, բայց չիմացանք, թե որ կողմից էր, ինչ էր: Հետո մեկ էլ ասեցին, որ Լենինականն ու Կիրովականը գետնին են հավասարվել: Ամա՜ն: Աղջիկս՝ Լենինական, տղես՝ Կիրովական, բա մենք ի՞նչ ենք նստել, ո՞ւմ ենք սպասում: Չոքերս թուլացան: Միանգամից նստեցինք ավտոն ու ուղիղ Կիրովական, սաղ ճամփին ասում էի՝ մենակ թե երեխեքիս բան եղած չլինի»:
Թարսի պես մեր փողոցում մենակ մեր շենքն էր քանդվել: Ավելի ճիշտ, համարել էին, որ վթարային է ու քանդել էին տվել հետո: Դե մենք էլ տեղափոխվեցինք տատիկիս ու պապիկիս մոտ՝ գյուղ, բայց մի սիրուն օր, երկրաշարժից շատ չանցած, պապան եկավ ու ասաց, որ բնակարան ենք ստացել: Մաման ասում է՝ էդ մոմենտին ոնց-որ աշխարհն ինձ տային, միանգամից հարցնում է.
-Բա բանալիներն ո՞ւր են:
-Տվեցի Վանիկին:
-Ի՞նչ Վանիկ:
-Շոֆեռ:
-Բա մե՞նք,- հիասթափված հարցնում է մաման:
Պապան լուրջ-լուրջ նայում է նրան ու ասում.
-Հլը վերև նայի... Քո գլխին կտուր կա, իսկ Վանիկի հինգ երեխեն դուրսն էին մնացել...
Վանիկն էլ տենց գնաց, մի հատ մերսի էլ չէր ասել: Երևի շատ էր զարմացել իր բախտից...
-Քո նման չես:
Մտածեցի՝ պապայի պատմությունն են սարքելու գլխիս: Մի անգամ Օվիրում չէին համոզվում, որ իր անձնագրում իր նկարն է, ասում էին՝ դու չես: Էլ ծանոթ խառնեցին, էլ եսիմ ինչեր արեցին, մինչև համոզեցին, որ ինքն է: Անձնագրի նկարում շատ նիհար էր, հետո մի քիչ երեսը լցվել էր ու փոխվել, մի խոսքով՝ անճանաչելի էր դարձել: Հիշում եմ՝ նույնիսկ ասեցին՝ կարող ա հանցագործ ես, թաքնվում ես, բա մի հատ չպարզենք ինչն ինչոց ա: Պապան էլ ահավոր ջղայնացել էր, ասում էր՝ իսկական հանցագործներին թողած իմ հետևից են ընկել, էս ի՞նչ շառ էր: Մենք էլ երբեմն ներվերի հետ խաղում էինք:
Ինչևէ, որ ասաց քո նման չես, պապանձվեցի:
-Իրականում շատ լավն ես,- մերթընդմերթ նկարիս ու ինձ նայելով շարունակեց,- բայց նկարդ բանի պետք չի: Խորհուրդ կտամ, նորից նկարվես:
-Չէ, լավ ա, ոչինչ,- ասացի, բայց լավ գիտեի, որ նկարում ոնց որ մի քառասուն տարեկան լինեի:
-Հասցեդ ասա:
-Շինարարների 9, բնակարան 51:
Դեռ խոսքս չավարտած գլուխը վեր բարձրացրեց ու ուշադիր նայելով կրկնեց.
-Շինարարների 9...
-Բնակարան 51,- շարունակեցի:
-Հմմ...
Ինքն էլ լավ գիտեր, ես էլ գիտեի, որ այդ շենքը գոյություն չուներ, բայց փաստորեն ես այդտեղ էի բնակվում: Տեսնես ինչքան մարդիկ են այդպիսի գոյություն չունեցող շենքերում ապրում...
-Դատարկություն ա, բան չեն սարքել, բայց որ ուզում ես, հարց չկա,- ասաց ու քշեց Դիմաց, բայց ճամփին ավտոտեսուչը կանգնեցրեց ու տուգանեց: Ավոյի տրամադրությունն ընկավ: Ասի՝ լավ, չեմ ուզում էլ, քշի գնանք տուն ու այդպես էլ չտեսա էլ...
No comments:
Post a Comment