Saturday, March 20, 2010

Մյուս անգամ...

Որ շատ փոքր էի, երևի մի 3-4 տարեկան, մի օր առավոտ շուտ մաման արթնացրեց ինձ ու քրոջս ու սկսեց հագցնել: Ինչ որ գիշերը պապայի շեֆն էր հյուր եկել, մերոնք կարգին պատիվ էին տվել, հետո ասել էր՝ երեխեքիդ պիտի տեսնեմ, նոր գնամ:
Ես էլ, ինչպես միշտ, մռութս կախ, ունքերս կիտած նստել էի, երբ էդ մարդը մոտեցավ: Իբր հիացած էր, մնում-մնում պապային ասում էր.
-Բա ինչի՞ չէիր ասում, որ սենց երեխեք ունես:
Հետո շրջվում էր մեզ ու ասում.
-Մյուս անգամ, որ գամ, ձեզ համար կակա կբերեմ, հա՞:
Մի տասնհինգ անգամ ասաց երևի առանց չափազանցնելու, ու որ գնաց, մենակ էդ մարդու ճաղատ գլուխն էր տպավորվել ու «մյուս անգամ որ գամ, ձեզ համար կակա կբերեմ»-ը:

Նրա ասած մյուս անգամը մոտ տասնհինգ տարի հետո եկավ: Արդեն ԱՄՆ-ում էինք, պարզվեց՝ ինքն էլ է ԱՄՆ-ում: Եկան մեր տուն մի օր: Էս անգամ էլ հիացմունքով նայում-նայում էր ու ասում.
-Էս ինչքա՜ն եք մեծացել, որ եկա, ա՝յ էսքան էիք,- ձեռքը գետնից կես մետր բարձրության վրա էր պահում կռանալով ու նորից կրկնում ասածը: Հետո շրջվում էր դեպի իր կինն ու էլի ասում.
-Աստղիկ, որ իրանց տեսա, ա՛յ էսքան էին, հիմա տես ինչքան են մեծացել:
Փոքր երեխու պես սրտանց ուրախացել էր:
Չգիտեմ ինչու հիշեցի էսօր էդ մարդուն: Խոստացած կական էլ չէր բերել, հետո ինչ, որ մեծացել էինք արդեն: :(

No comments: