Հայաստանից ընկերուհուս պապիկի ութսուն ամյակին նվիրված հավաքույթի տեսագրությունն էին ուղարկել: Նրա պապի ընկերն էլ էր հրավիրված տիկնոջ հետ: Ուրեմն էդ մարդը պատմում է.
-Դե երբ մենք երեկոյան ընթրում ենք, հեռուստացույց նայում, էլ ոչինչ անել չի լինում, ստիպված պառկում ենք քնելու: Բայց որ մարդու քունը չի տանում, սկսում է խոսել: Ես էլ կնկաս հետ սկսեցի զրուցել՝ ինչի՞ վարունգը թանկ առար, առածդ խնձորը լավը չէր և այլն, մեկ էլ լսում եմ՝ խռռ-խռռ-խը՜ռ, հարցնում եմ՝ քնա՞ր, քնա՞ր: Մեկ էլ Թամարն իսկույն վեր է թռնում տեղից ու ասում.«Իյա, Քնարն ո՞վ է»: :D
Կողքից որոշ մարդիկ ասում են.
-Դե լավ, լավ, հաստատ մի Քնար կար...
-Ես էդքան միամիտ մարդ չեմ,- պատասխանում է էդ մարդը,- Եթե որոշեմ սիրուհի ունենալ, կնոջս անունով մեկին կգտնեմ, որ հանկարծ միամիտ վրիպի սիրուհուս անունը, անախորժություններ չստեղծվեն:
No comments:
Post a Comment