Friday, March 19, 2010

«Սառնարանումն է, բալիկ ջան»

Երեկ մերոնց ասում էի՝ ուզում եմ գրական խոսել, ասացին՝ չես կարող: :( Մաման էլ կողքս նստած դաս էր անում, հանկարծ գրիչս անհետացավ:
-Մա՛մ, գրիչս որտեղ է,- հարցրեցի:
-Սառնարանումն է, բալիկ ջան,- պատասխանեց ու ես ծիծաղից մեռա:

Մորաքրոջս ընկերուհին Ձորագետից էր, Կիրովականում էր սովորում: Մի օր պիտի ուզելու գային, ստիպված վերադառնում է Ձորագետ: Նախքան խնամիների գալը մորը զգուշացնում է.
-Մամ ջան, որ գան, շատ չխոսես, որ խոսես, գրական կխոսես, կիրթ ընտանիքից են, ամոթ ա:
Հետո մի քանի բառերի հայերեն տարբերակն է սովորեցնում մորը.
-Օրինակ՝ խալադելնիկին սառնարան կասես, սապոնին՝ օճառ....

Մի խոսքով՝ գալիս են աղջկատեսները, չեմ հիշում որտեղից, բայց հեռու տեղից են լինում: Սեղանի շուրջ նստելուց առաջ լվացվել են ուզում, դե աղջիկն էլ բնականաբար նոր օճառ է ուզում տալ ու հարցնում է մորը.
-Մա՛մ, մեր օճառը որտե՞ղ է:
-Սառնարանումն է, բալիկ ջան,- իրենից գոհ-գոհ պատասխանում է մայրը:

Հա, գրիչս էլ մաման էր վերցրել: ;)

No comments: