Իսպաներենի պրեզենտացիայի օրն արևն ինձ այսպես դիմավորեց շենքի մուտքի մոտ: Լիլին արդեն սպասում էր ներսում: Շուտով Ալեքսն էլ եկավ, պարզվեց, որ չէր պատրաստվել: Լիլին էլ սկի չգիտեր՝ ինչի մասին է խոսելու, ուզած-չուզած կարդալու էր, Չաքը դեռ չէր եկել, ոնց որ թե միայն ես էի իմ տեքստը համարյա անգիր արել, դա էլ ավտոբուսի մեջ մի հազար անգամ կարդալու արդյունքն էր (Արգենտինայի հեղափոխության մասին էր):
Էրեխեքին հարցրեցի՝ սլայդները սարքե՞լ են, իրար երես նայեցին ու ասացին, որ ժամանակ չունեին: Մի քիչ վատ զգացի, որ ավելի շուտ չէի հարցրել, գոնե կվերցնեի իմ վրա ու կսարքեի մենակ: Մի բերան չէին ասել, որ ես անեմ: Բախտի բերմամբ, թե պատահմամբ պրոյեկտորը չէր աշխատում: Մի քիչ սրտներս տեղն ընկավ, էն էլ հետո աշխատեց ու տխրեցինք: Մի ստից բանի համար ցածր էր գնահատելու: Էդ դեռ բավական չէր, Չաքը տենց էլ չհայտվեց: Լիլին ներվայնությունից դողում էր, ինձ համար էլ արդեն ոնց որ միևնույնն էր, թե ինչ կլիներ:
Էրեխեքը հերթով սկսեցին գնալ լսարանի դիմացն ու ներկայացնել իրենց թեմաները: Մենք մեր տեղից չէինք շարժվում: Մեկ էլ Լիլին թևիս խփեց թե՝ այսպես որ շարունակվի, մեզ ժամանակ չի մնա, լավ կլինի: Էդպես էլ եղավ: Չեյզն էլ ներողություն խնդրեց դեռ, որ հերթը մեզ չհասավ ու շեշտեց, որ մյուս դասին անպայման ներկա լինենք, որ ներկայացնենք մեր թեման: Ուրախ-ուրախ դուրս եկանք: Չաքը մեյլ էր ուղարկել, թե ահավոր հիվանդ էր, դրա համար չէր եկել: Հավանաբար տխրեց, որ չկարողացավ պլստալ: Որոշեցին հանդիպել երեկոյան ու սլայնդները սարքել, հավես չունեի էդքան սպասելու, ասացի՝ ես իմ մասը կսարքեմ ու կուղարկեմ, կմիացնեք իրար: Էդպես էլ արեցինք: Պատրաստի powerpoint-ը Չաքի մոտ մնաց:
Հաջորդ օրը գնացինք դասի: Էլի Չաքը չկար: Հարցրեցի՝ բա որ էլի չգա, ի՞նչ ենք անելու... Գլուխները բացասաբար շարժեցին ու մտանք լսարան: Չեյզն անմիջապես առաջարկեց սկսել: Տրտնջալով վեր կացանք ու երեքով շարվեցինք լսարանի դիմաց ու էդպես դափ-դատարկ սկսեցինք խոսել: Ալեքսն իր ասելիքը ներկայացրեց, իմ հերթն եկավ: Հազիվ երկու բառ էի ասել, մեկ էլ դռան ճռռոցը լսվեց ու Չաքը, կարծես թաքնվելով ինչ-որ մեկից, գլուխը մտցրեց ներս ու անմեղ հայացքով սկսեց լսարանի ժողովրդին ուսումնասիրել: Հավանաբար Չեյզին էր փնտրում: Ամբողջ դասարանը թնդաց ծիծաղից:
Ժամանակ կորցնելու իրավունք չունեինք, ուստի շարունակեցի: Կեսից մեր ուշացած ընկերը միացավ մեզ, իր լափթոփը ձեռքին, էկրանը դեպի դասարանի կողմը պահած... Լավ է գոնե ֆայմել էր բերել... Ես պրծա, Լիլին էլ պրծավ, լափթոփը վերցրեցի, որ Չաքը կարողանա ազատ խոսել: Հենց գլուխը թեքում էր, սլայդը փոխում էի, դե ես չէի տեսնում էկրանը... Մեկ էլ մի հատ էլ որ փոխեցի, ամբողջ դասարանն սկսեց հռհռալ: Մտածեցի՝ երևի մատս սխալ կոճակին կպավ, էկրանը թեքեցի ու ի՞նչ տեսնեմ.... Չեյզի նկարն է սլայդի վրա, էն էլ ի՜նչ նկար... Շիշը ձեռքին, դեմքի մի յուրահատուկ ծամածռությամբ պատկեր էր... Թե որտեղից էր գտել Չաք տղան ու որպես ինչ էր դրել, չհասկացա, բայց որ մի կուշտ ծիծաղեցինք, էդ հաստատ: Չեյզն էլ էր մեր հետ հավասար ծիծաղում, բայց կարգին կարմրել էր: :Ճ
Մի խոսքով, ուրախ-զվարթ դրանից էլ պրծանք... մնաց «ֆայնլ օրալ էկզամը»...
No comments:
Post a Comment