Վերջերս գիշերները շատ անհանգիստ եմ քնում ու խառը երազներ եմ տեսնում: Արդեն անտանելի է. մի հոգի ամեն օր հայտնվում է երազումս ու դա դեռ քիչ է, միշտ ծիծաղում է: Ես իրեն չեմ ճանաչում, իր ծիծաղը չեմ լսել իրականում, իր մասին միայն ուրիշներից եմ լսել ու համարյա միշտ դրական են խոսացել, բայց ախր արդեն նյադերիս ազդում է էդ ծիծաղը, չեմ դիմանում: Նենց ցանկություն կա խեղդելու, բայց կողքը միշտ մարդ է լինում, չեմ կարողանում մոտենալ ու գոնե ասել՝ մի քիչ զուսպ եղիր, էլի: :(( Տեսնես ինչու՞ է էդքան ծիծաղում ու հետն էլ ամեն օր: Մարդ էլ էդքան ցանցառ լինի...
No comments:
Post a Comment