Ավտոբուսի մեջ մի կին նստեց կողքս. պատուհանից դուրս էի նայում։ Մեկ էլ զգացի՝ փորձում է դեմքս տեսնել։ Շրջվեցի։ Եհովայի վկաներից էր, գրքույկ կար ձեռքին։
-Հա՞յ ես,- հարցրեց։
-Հա, հայ եմ։
Հազիվ էի խոսքս վերջացրել, գրքույկը դեմ տվեց։
-Կուզե՞ս։
-Չէ,- չոր պատասխանեցի։
- Չես կարդա՞։
-Չէ՛։
-Ինչի՞։
-Չեմ ուզում։ Ժամանակ չունեմ,- մտածում էի՝ ինչ աներեսն ա։
-Հիմա նստած ես, գործիդ անունն ի՞նչ ա, նստածդ տեղը կարդա։
Մի հատ թարս նայեցի ու նորից կրկնեցի, որ չեմ ուզում։ Էդքան դժվա՞ր է հասկանալ։
Մոտենում էինք Ալեքսանդրիա փողոցին։ Իջա, բարձրացա եկեղեցի, մոմ վառեցի, դուրս եկա։ Նորից ավտոբուս նստեցի, մեկ էլ դիմացի նստարանի կինը շրջվեց, էլի էդ գրքույկներից մեկնելով՝ էս անգամ կոտրած անգլերենով ասաց.
-You get this?
Վատացա։ Մտածում էի՝ սրանք ի՞նչ են ուզում ինձնից։
-No,- էնպիսի բարձր տոնով ասացի, որ չսկսեց համոզել։ Մի ձև վախեցած շրջվեց։ Ավտոբուսը դեռ չէր շարժվել։ Ներվայնությունից իջա ու ոտքով հասա տուն։
Չեմ հասկանում... հիմա էլ ավտոբուսի ուղևորների՞ ուղեղներն են ուզում լվանալ։
No comments:
Post a Comment